00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհը շարունակելու է փակ մնալ․ Սուրեն Պետրոսյանը՝ անելիքների մասին

© Photo : Tavush for the MotherlandԿիրանց-Ոսկեպար ճանապարհ
Կիրանց-Ոսկեպար ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2024
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կոչ է անում Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչներինն իրենց միջավայրում սկսել ընդվզման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակելու է փակ մնալ։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նա կոչ արեց Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, եթե չեն կարող գալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որ շղթան տարածվի։
«Ամեն մեկն իր միջավայրում պետք է ընդվզման պրոցեսը սկսի՝ Դիլիջանից, Կիրանցից սկսած՝ Երևանով ավարտված։ Կիրանցին այս պահին պահում է պետությունը»,- ասաց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հիմա փորձում են մի գյուղի բնակչին մյուսի հետ թշնամացնել։
«Սա ո՛չ Կիրանցի, ո՛չ Բաղանիսի, ո՛չ էլ Ոսկեպարի խնդիր է։ Սա ամբողջ հայության խնդիրն է, այստեղ վճռվում է պետության և պետականության ապագան»,- նշեց Պետրոսյանը։
Հավելեց, որ գործընթացին պետք է միանա նա սփյուռքի հայությունը։
Ինչ վերաբերում է իշխանությունների խոստումներին վստահելը՝ Պետրոսյանը նշեց՝ իմաստ չունի, ավելին՝ չի կարելի հավատալ։
«Երեկ կիրանցին ճանապարհը չի բացել։ Կիրանցու հետ պայմանավորվել են ու խաբել են»,- նշեց քաղաքագետը։ Նա շեշտեց՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, սահմանազատում չէ, այլ միակողմանի հանձնում է։
Նա հիշեցրեց նաև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Գյուղացիներին խոստացել էին, որ որևէ գործընթաց տեղի չի ունենա։ Երկուշաբթի օրը՝ ժամը 6-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպելու է գյուղերի ներկայացուցիչների հետ՝ նրանք առաջարկները քննարկելու համար։ Սակայն այսօր առավոտյան, ի հեճուկս խոստումների, գյուղեր զինված ուժերից ներկայացուցիչներ են եկել ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Դրանից հետո բնակիչները կրկին ոտքի են կանգնել ու ճանապարհ փակել։
Տավուշում լարված է․ Բագրատ սրբազանը փորձում է հանդարտեցնել մարդկանց
Ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Լրահոս
0