00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագ եղբայրը նրան փախցրել է քրդի տնից․ Միսաք Մանուշյանի մասին պատմում է եղբոր ծոռնուհին

Բաժանորդագրվել
Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի կյանքի մասին շատ բան հայտնի չէ։ Նրա ժառանգներն այսօր փորձում են խճանկարի պես հավաքել պատմություններն ու ամբողջացնել դրանք։
«Ես համոզված եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և ազատության բոլոր մարտիկները կհարգեն մեր հիշատակն արժանապատվորեն»․ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին գրված վերջին նամակի այս տողերը լիարժեքորեն իրականություն դարձան Մանուշյանի մահապատժից 80 տարի անց։ Փարիզի պանթեոնում Միսաք և Մելինե Մանուշյանների վերահուղարկավորությունն առիթ դարձավ կրկին խոսելու նրա գործունեության ու մեծ զոհաբերության մասին։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է ունեցել Միսաքի ավագ եղբոր՝ Հայկի ծոռնուհու՝ փարիզաբնակ Լուիզա Մանուշյանի հետ՝ վերհանելով Միսաքի կենսագրությունից քիչ հայտնի կամ անհայտ դրվագներ։
Դրանցից ամենահետաքրքիրը կապված է Միսաքի՝ որբանոցում հայտնվելու պատմության հետ։ 1915թ․ գաղթի ճանապարհին Միսաք, Կարապետ և Հայկ Մանուշյանները կորցնում են մորը՝ Վարդուհի Կասյանին (ենթադրաբար` սովամահության պատճառով), իսկ հայրն էլ Ուրֆայի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ էր զոհվել։
«Հայկն արդեն մեծ էր, Կարապետը որբանոցում է հայտնվում, իսկ Միսաքը՝ ինչ-որ պատճառով քրդի տանը։ Հայտնի է, որ Հայկը կարողացել է Միսաքին փախցնել քրդի տնից և որբանոց տանել՝ Սիրիա։ Ստիպված էր փախցնել, որովհետև քուրդը չէր ուզում բաց թողնել, Միսաքն անասուններին էր խնամում և այլն, աշխատանք էր անում քրդի համար։ Որբանոցում Կարապետն ու Միսաքը վերագտնում են իրար»,- պատմում է Լուիզա Մանուշյանը։
Միսաքը երկու որբանոցում է եղել՝ Սիրիայում և Լիբանանում, 1920-ին Լիբանանից տեղափոխվել է Ֆրանսիա։ Այդ ժամանակ նա իր ծննդյան տարեթիվը՝ 1909-ը, փոխել 1906–ով, որպեսզի աշխատելու հնարավորություն ունենա (միգրանտներից շատերն էին այդպես անում)։
Լուիզան հիշում է պապի եղբոր՝ Գևորգի պատմություններից մեկը։ Նա անձամբ ծանոթ է եղել Միսաքի հետ, մի քաղաքում են ապրել, մտերիմ եղել։ Գևորգը պատմել է Կոմիտասին այցելելու մասին։
«Ասում է՝ երկու անգամ են գնացել։ Առաջին անգամ Կոմիտասի առողջական վիճակը շատ վատ է եղել, տեսնել չեն կարողացել։ Երկրորդ անգամ հանդիպել են։ Գևորգ պապն այնպիսի հուզմունքով էր պատմում։ Մենք երեխաներ էինք, այն ժամանակ այդ հանդիպման ամբողջ մեծությունը չէինք հասկանում»,- ասում է Լուիզան։
Նա հուզմունքով է հիշում Միսաք Մանուշյանի վերահուղարկավորության արարողությունը, որի ժամանակ կոմիտասյան «Կռունկը» հնչեց։
«Բոլոր հայերը հուզվեցին, բայց մեր ընտանիքի համար դա առանձնահատուկ նշանակություն ուներ. մենք Գևորգ պապի պատմությունն էինք հիշում, կարծես նորից Միսաքն ու Կոմիտասը հանդիպեցին»։
Հայկ պապի կնոջ՝ Մարիամ Մանուշյանի պատմություններից գիտեն, որ Դիմադրության շարժմանն աջակցել են նաև Փարիզում գտնվող Մանուշյան ընտանիքի մյուս անդամները, հարազատները։ Օրինակ` շարժման մարտիկները գաղտնի հանդիպումներ էին ունենում Մելինեի քրոջ, ինչպես նաև Հայկի քենու՝ Էլիզի տներում, որոնք նաև որպես թաքստոց էին օգտագործում։
«Մեր ընտանիքը շատ սակավախոս է եղել պատմությունների հարցում։ Մենք միշտ իմացել ենք, որ կարևոր, մեծ մարդու ժառանգներն ենք, նրա լուսանկարը միշտ պատից կախված է եղել, մենք հանրագիտարանում միշտ վերընթերցել ենք նրա մասին գրված տվյալները, բայց շատ պատմություններ, ցավոք, չեն փոխանցվել։ Հիմա ենք փորձում փազլի պես հավաքել այդ ամենը։ Անգամ Փարիզի մեր հարևանները գիտեին, որ Մանուշյան ենք, բայց մեզ չէին նույնացնում այդ մեծ մարդու հետ»,- ասում է Լուիզան։
Նրա խոսքով՝ վերահուղարկավորությունից հետո, երբ հեռուստացույցով իրենց տեսան, նոր ամեն բան հասկացան։ Ասում է՝ Մանուշյան ազգանուն կրելը հպարտություն է, բայց նաև պատասխանատվություն՝ արժանի լինել հանուն համամարդկային գաղափարների, ազատության, երկրորդ հայրենիք Ֆրանսիայի համար կյանքը չխնայած մարդու ժառանգը լինելուն։
Լուիզայի խոսքով` միգուցե մերօրյա Հայաստանում Միսաք Մանուշյանին այնքան էլ լավ չգիտեն, բայց Ֆրանսիայում նա միշտ է հայտնի եղել, նրա մահվան տարելիցը մեծ ու փոքր քաղաքներում տարբեր մասշտաբներով միշտ նշվել է։
Հայտնի է նաև, որ Միսաքի գնդակահարությունից հետո Մելինեն կապ է պահել Մանուշյանների ընտանիքի հետ, 60-ականներին Խորհրդային Հայաստան է եկել նրա գրական ժառանգությունը թանգարան հանձնելու համար, հանդիպել եղբոր ընտանիքի հետ, այնուհետև երբ Հայկն է Փարիզ գնացել, այնտեղ ևս Մելինեի հետ ջերմ կապը պահպանվել է։ Ի հեճուկս Մելինեին գրված վերջին նամակում Միսաքի վերջին խնդրանքին՝ անպայման ամուսնանալ և զավակ ունենալ, Մելինեն մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել Միսաքին․ չի ամուսնացել և այդպես էլ զավակ չի ունեցել։
Լրահոս
0