https://arm.sputniknews.ru/20240420/turqi-gjullic-kmernem-bajc-chem-gna-tavushci-knvoj-tuny-hajtnvel-e-sahmanazatman-gvotum-74789937.html
Թուրքի գյուլլից կմեռնեմ, բայց չեմ գնա. տավուշցի կնոջ տունը հայտնվել է սահմանազատման գոտում
Թուրքի գյուլլից կմեռնեմ, բայց չեմ գնա. տավուշցի կնոջ տունը հայտնվել է սահմանազատման գոտում
Sputnik Արմենիա
Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը վստահեցնում է` իր տան սեփականության վկայականն ունի` կադաստրով հաստատված տարածքով։ 20.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-20T20:05+0400
2024-04-20T20:05+0400
2024-04-20T20:30+0400
հայաստան
տավուշ
սահմանազատում
ադրբեջան
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74786554_0:265:1601:1165_1920x0_80_0_0_44abb10130572ea975bfadde18d43492.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կիրանցի բնակիչ 56-ամյա Խանում Թամրազյանը չի պատրաստվում լքել իր տունը, որի մի հատվածը սահմանազատման արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նա վստահեցրեց, որ տան սեփականության վկայական ունի` կադաստրով հաստատված տարածքով։Հարցին, արդյոք ադրբեջանցիների հետ հարևանություն անելը հնարավոր համարում է, կինն ընդգծեց` չի հավատում, որ նման բան հնարավոր է։ Ըստ նրա` թուրքը մնում է թուրք ցանկացած պարագայում։Նա ընդգծեց` բոլորով` անկախ սեռից ու տարիքից, պատրաստ են պայքարել ու պահել իրենց հողն ու տները։«Իմ հորեղբոր տղան ասաց, որ իր ձեռքով տունը կվառի, բայց թուրքին չի տա։ Չի թողնի, որ ինչ–որ մեկը գա, իր տանը նստի»,– ասաց Խանում Թամրազյանը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74786554_0:0:1601:1200_1920x0_80_0_0_52d6232dfa90476f2b616fcdf88ab9b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տավուշ, սահմանազատում, ադրբեջան, տուն
հայաստան, տավուշ, սահմանազատում, ադրբեջան, տուն
Թուրքի գյուլլից կմեռնեմ, բայց չեմ գնա. տավուշցի կնոջ տունը հայտնվել է սահմանազատման գոտում
20:05 20.04.2024 (Թարմացված է: 20:30 20.04.2024) Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը վստահեցնում է` իր տան սեփականության վկայականն ունի` կադաստրով հաստատված տարածքով։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կիրանցի բնակիչ 56-ամյա Խանում Թամրազյանը չի պատրաստվում լքել իր տունը, որի մի հատվածը սահմանազատման արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում։ Նա այդ մասին ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ես ասել եմ` ով ուզում ա լինի, ես իմ հողը, իմ Կիրանց գյուղը չեմ լքի ու քինա։ Եթե իրանց մտածածն անեն, ես թուրքի գյուլլից պատվով կմեռնեմ, բայց իմ տնից չեմ գնա։ Սա իմ գյուղն ա, էստեղ եմ ծնվել, մեծացել, դպրոց գնացել։ Ո՞ւր թողնեմ–գնամ։ Փոխհատուցման մասին ասել են, ես ասել եմ` չեմ ծախվում, կաշառակերություն չեմ անում ու մնալու եմ իմ տանը»,– ասաց Խանում Թամրազյանը, որը երեկ է իմացել, որ իր տան մի մասն Ադրբեջանի տարածքում է հայտնվելու։
Նա վստահեցրեց, որ տան սեփականության վկայական ունի` կադաստրով հաստատված տարածքով։
Հարցին, արդյոք ադրբեջանցիների հետ հարևանություն անելը հնարավոր համարում է, կինն ընդգծեց` չի հավատում, որ նման բան հնարավոր է։ Ըստ նրա` թուրքը մնում է թուրք ցանկացած պարագայում։
Նա ընդգծեց` բոլորով` անկախ սեռից ու տարիքից, պատրաստ են պայքարել ու պահել իրենց հողն ու տները։
«Իմ հորեղբոր տղան ասաց, որ իր ձեռքով տունը կվառի, բայց թուրքին չի տա։ Չի թողնի, որ ինչ–որ մեկը գա, իր տանը նստի»,– ասաց Խանում Թամրազյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: