00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշը պետք է ամրոց դարձնել. Բագրատ սրբազանը` սահմանազատման գործընթացը կասեցնելու մասին

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Բագրատ Սրբազանը գրեթե ամբողջ գիշեր եղել է տավուշցիների կողքին` Բաղանիս գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել։ Կիրանցում հավաքված բնակիչների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Սրբազանը գրեթե ողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։ Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։
«Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, քանի որ 4 օր առաջ Նիկոլը եկավ Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է: Մեր կողմից գործընթացն ամբողջությամբ կասեցնելու պահանջ է դրվել։ Մոլորեցնողն այն է, որ ամբողջը դնում են ժողովրդի վրա, ասում են՝ ձեր ուզածն ենք արել: Սա քայքայվող առաջնագծի, քայքայվող սահմանի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տրամաբանության մասին է»,– նշեց սրբազանը։
Նա դիմեց իրավապահ մարմիններին ու ընդգծեց` որևէ քրեական գործով չեն կարող վախեցնել մարդկանց։
Հոգևորականը շեշտեց` եթե իրենց պահանջների տրամաբանությամբ չընթանա ամեն ինչ, ապա հարցը պետք է դրվի միայն մի տարբերակով` ներկայիս իշխանությունը չպետք է լինի։ Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն ահաբեկում ու վախեցնում է սեփական ժողովրդին` կատարելով այլոց կամքը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։
Լրահոս
0