https://arm.sputniknews.ru/20240420/sharl-mishely-voghjunel-e-hajastani-ev-adrbejani-mijev-dzerq-bervats-pajmanavvorvatsutjuny-74790699.html
Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Sputnik Արմենիա
Եվրախորհրդի ղեկավարը վստահ է, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացը կարևոր քայլ է ամբողջ տարածաշրջանի համար։ 20.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-20T20:47+0400
2024-04-20T20:47+0400
2024-04-20T20:57+0400
հայաստան
շառլ միշել
ադրբեջան
սահմանազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801385_0:0:1600:900_1920x0_80_0_0_bd17e69e177d261fea96f2cb34b02c4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։Նրա խոսքով` սահմանազատումը նաև կարևոր քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի կարգավորման և խաղաղության ճանապարհին:Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801385_354:0:1554:900_1920x0_80_0_0_a8f8098123b701840ce77c1d31518ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շառլ միշել, ադրբեջան, սահմանազատում
հայաստան, շառլ միշել, ադրբեջան, սահմանազատում
Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
20:47 20.04.2024 (Թարմացված է: 20:57 20.04.2024) Եվրախորհրդի ղեկավարը վստահ է, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացը կարևոր քայլ է ամբողջ տարածաշրջանի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նա այդ մասին գրել է
X սոցիալական ցանցում։
«Ջերմորեն ողջունում ենք 1991թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը: Սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության ճանաչման վրա, բրյուսելյան քննարկումների առանցքային տարր է եղել»,– նշել է Միշելը։
Նրա խոսքով` սահմանազատումը նաև կարևոր քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի կարգավորման և խաղաղության ճանապարհին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: