https://arm.sputniknews.ru/20240420/karevvor-qajl-e-blinkeny-erevani-u-baqvi-verjin-pajmanavvorvatsutjan-masin-74760268.html
«Կարևոր քայլ է». ԱՄՆ պետքարտուղարը` Երևանի ու Բաքվի վերջին պայմանավորվածության մասին
«Կարևոր քայլ է». ԱՄՆ պետքարտուղարը` Երևանի ու Բաքվի վերջին պայմանավորվածության մասին
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ 20.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-20T09:49+0400
2024-04-20T09:49+0400
2024-04-20T09:56+0400
հայաստան
ադրբեջան
ամն
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71218406_0:84:1600:984_1920x0_80_0_0_b89a2ba1c950601ae618b3a6c4a51dad.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս հայտարարությունն արել է X սոցցանցում։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71218406_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e4456f20bdc5a59c798eb3548e3c4d85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ամն, էնթոնի բլինկեն
հայաստան, ադրբեջան, ամն, էնթոնի բլինկեն
«Կարևոր քայլ է». ԱՄՆ պետքարտուղարը` Երևանի ու Բաքվի վերջին պայմանավորվածության մասին
09:49 20.04.2024 (Թարմացված է: 09:56 20.04.2024) Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս հայտարարությունն արել է
X սոցցանցում։
«Վաշինգտոնը ողջունում է այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագիրը համաձայնեցրել են որպես երկու երկրների միջև սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։