https://arm.sputniknews.ru/20240420/erevann-u-baqun-arajin-angam-harc-en-lutsel-seghani-shurj-nikvol-pashinjan-74766217.html
Երևանն ու Բաքուն առաջին անգամ հարց են լուծել սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան
Երևանն ու Բաքուն առաջին անգամ հարց են լուծել սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։ 20.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-20T12:50+0400
2024-04-20T12:50+0400
2024-04-20T12:57+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74764165_0:36:800:486_1920x0_80_0_0_2d8ee634f330e8b8adda9269d73bc72f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանը և Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Ստեփանավանում` պատասխանելով լրագրողների հարցերին։Նա շեշտեց` հաստատվել է նաև այն, որ սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ տարիներին իրավական նշանակություն ունեցող սահմանը։Փաշինյանը երեկվա պայմանավորվածությունն անկյունաքարային է համարում Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու զարգացման հաջորդ փուլի համար։ Ըստ նրա` այս որոշումն էականորեն կնվազեցնի անվտանգային հարցերը, որոնք կան Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։«Մենք հիմա պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա գործընթացի վերաբերյալ։ Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ։ Ես ասել եմ նրանց, որ հենց թուղթ ստորագրվի, գալու են, ասեն, թե այն չէ, ինչի մասին հայտարարվել է, ուրիշ բան են արել։ Խնդրել եմ ոսկեպարցիներին, որպեսզի որևէ բանի չհավատան։ Նույնը վերաբերում է նաև Կիրանցին։ Ես մեր գյուղացիներին ասել եմ` եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, բնականաբար մենք նրանց իրավունքներին տեր կկանգնենք, անհրաժեշտության դեպքում նոր տներ կկառուցենք։ Բերքաբերում նման խնդիր բացարձակ չկա»,– նշեց Փաշինյանը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74764165_0:0:800:601_1920x0_80_0_0_f0ba50dda4f478e83c76f11b108a07dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան
Երևանն ու Բաքուն առաջին անգամ հարց են լուծել սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան
12:50 20.04.2024 (Թարմացված է: 12:57 20.04.2024) ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանը և Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Ստեփանավանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Երեկվա հայտարարության հետ կապված ես նախ կուզենամ, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզենա, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար։ Ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը»,– նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց` հաստատվել է նաև այն, որ սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ տարիներին իրավական նշանակություն ունեցող սահմանը։
Փաշինյանը երեկվա պայմանավորվածությունն անկյունաքարային է համարում Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու զարգացման հաջորդ փուլի համար։ Ըստ նրա` այս որոշումն էականորեն կնվազեցնի անվտանգային հարցերը, որոնք կան Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով։
«Մենք հիմա պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա գործընթացի վերաբերյալ։ Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ։ Ես ասել եմ նրանց, որ հենց թուղթ ստորագրվի, գալու են, ասեն, թե այն չէ, ինչի մասին հայտարարվել է, ուրիշ բան են արել։ Խնդրել եմ ոսկեպարցիներին, որպեսզի որևէ բանի չհավատան։ Նույնը վերաբերում է նաև Կիրանցին։ Ես մեր գյուղացիներին ասել եմ` եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, բնականաբար մենք նրանց իրավունքներին տեր կկանգնենք, անհրաժեշտության դեպքում նոր տներ կկառուցենք։ Բերքաբերում նման խնդիր բացարձակ չկա»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։