00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը նորից է սպառնալու և պահանջելու. փորձագետը՝ Հայաստանի զիջումների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԿարեն Իգիթյան
Կարեն Իգիթյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Կարեն Իգիթյան
Բաժանորդագրվել
Իգիթյանի խոսքով` հայկական կողմի զիջումները նման են ահաբեկիչներին զիջումներ անելուն, երբ նրանք զենքի սպառնալիքով ինչ-որ բան են պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը։
Նրա խոսքով՝ երբ Փաշինյանը համաձայնեց, որ սահմանները որոշվեն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, հասկանալի էր, որ նա Ադրբեջանին է փոխանցելու 4 գյուղերի տարածքները:
«Դա սպասելի էր նաև այն ժամանակ, երբ նա ճանաչեց Ադրբեջանի 86,6 քառակուսի կիլոմետր տարածքը: Արդեն այդ փաստով նա հանձնել էր այդ գյուղերը։ Որովհետև Բաքուն այդ 86,6 քառակուսի կիլոմետրում ներառում է նաև այդ հատվածները, ինչպես նաև անկլավային գյուղերը»,- ասաց Իգիթյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների հայտարարությունները, թե այդ հատվածներում Ադրբեջանի սահմանապահներ են կանգնելու, կարող են հանգստացնել հասարակության ինչ-որ հատվածի։ Բայց եթե ավելի իրական նայենք իրավիճակին, ապա պետք է ուշադրություն դարձնել, թե ինչով ավարտվեց Հայաստանի իշխանությունների հռչակած «խաղաղության դարաշրջանը»։
«Իսկ դարաշրջանն ավարտվեց նրանով, որ Ադրբեջանը մի քանի փուլով ագրեսիա իրականացրեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նկատմամբ, որտեղից ամբողջությամբ վտարեց հայերին։ Եվ Բաքուն չի պատրաստվում կանգ առնել, նրանց այսօրվա քարոզն այն է, որ Երևանը նույնպես իրենցն է»,-ասաց Իգիթյանը։
Սահմանապահների տեղակայումը, նրա կարծիքով, ոչինչ չի փոխի, Ադրբեջանը կշարունակի իր զավթողական քաղաքականությունը։
Ինչ վերաբերում է հայկական կողմի հայտարարություններին, թե զիջել ենք «2,5 գյուղ», ապա նման զիջումները նման են ահաբեկիչներին զիջումներ անելուն։ «Ահաբեկիչը հայտարարում է, որ զենք ունի, ցանկացած պահի կարող է ինչ-որ մեկին սպանել, ասում է՝ ինձ այսինչ բանը տվեք։ Եթե նրա պահանջները բավարարվեն, հաջորդ անգամ նա նորից զենք կվերցնի և ինչ-որ բան կպահանջի»,-ասաց Իգիթյանը։
Այսինքն՝ Հայաստանի քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը կշարունակի սպառնալ և նոր պահանջներ կդնի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
Լրահոս
0