00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում են միջուկային զենքի առկայություն վերագրել. Լավրովը` Իրանին հասցված հարվածի մասին

© Sputnik / Алексей ФилипповՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Իրանի կողմից իր միջուկային դոկտրինը փոխելու մասին խոսակցությունները ուշադրությունը Գազայում Իսրայելի գործողությունից Թեհրանից եկող սպառնալիքների վրա տեղափոխելու «ցանկություն» են։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չունի, ինչը հաստատում է նաև ՄԱԳԱՏԷ-ն: Այս մասին նա ասել է «Sputnik», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
«Ցանկանում են Իրանին միջուկային զենքի կիրառմամբ հարձակում վերագրել, որը նա չունի, դա հաստատում է նաև ՄԱԳԱՏԷ-ն։ Իրանը միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցներից ամենաշատ ստուգվող երկիրն է։ Իրանում նույնիսկ ֆեթվա կա՝ դա գերագույն առաջնորդի դրույթն է, որն Իրանում արգելված է (միջուկային զենքը)։ Իրանին պետք չէ, որ դրանով զբաղվի Իրանի հյուպատոսական հիմնարկին ուղղված անընդունելի հարվածի պատասխանից հետո»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Իրանի կողմից իր միջուկային դոկտրինը փոխելու մասին խոսակցությունների նպատակն այն է, որ ուզում են ուշադրությունը Գազայում Իսրայելի գործողություններից տեղափոխել Թեհրանից եկող սպառնալիքների վրա։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է`ՌԴ–ն Իսրայելին փոխանցել է, որ Իրանը էսկալացիա չի ուզում, և Մոսկվան ակնկալում է, որ Իսրայելն էլ դա չի ցանկանում:
«Եղել են հեռախոսային շփումներ Ռուսաստանի և Իրանի ղեկավարության, մեր ներկայացուցիչների և իսրայելցիների միջև։ Մենք այդ խոսակցություններում շատ հստակ արձանագրեցինք և փոխանցեցինք իսրայելցիներին, որ Իրանը էսկալացիա չի ուզում։ Նա չի կարող չպատասխանել միջազգային իրավունքի և դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակի կոպտագույն խախտմանը, սակայն էսկալացիա չի ցանկանում»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ բոլոր մասնագետները հենց այդպես էլ գնահատել են Իրանի պատասխանը իսրայելական հարվածին։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել:
Լրահոս
0