https://arm.sputniknews.ru/20240419/shushii-surb-ghazanchecvoc-ekeghecu-mvot-gtnvvogh-gerezmanatuny-vochnchacvel-e-lusankarner-74756930.html
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է. լուսանկարներ
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Սա առաջին դեպքն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո։ 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T22:45+0400
2024-04-19T22:45+0400
2024-04-19T22:58+0400
շուշի
ղազանչեցոց եկեղեցի (շուշի)
գերեզման
ադրբեջան
մշակույթ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25118013_0:0:1600:901_1920x0_80_0_0_8471c47f54732a8dd2a3508d452eeb67.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Caucasus Heritage Watch կազմակերպությունը հրապարակել է արբանյակից արված լուսանկարներ, որոնք վկայում են, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Լուսանկարները նրանք հրապարակել են X–ի իրենց միկրոբլոգում։Կազմակերպությունից հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղում գերեզմանատան ամբողջական ոչնչացում 2020 թվականի պատերազմից հետո իրականացվում է արդեն երրորդ անգամ։ Բայց սա առաջին անգամն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի գործողությունները:Գերեզմանոցում ավերածությունները սկսվել են 2023-ի հոկտեմբերին։ Կազմակերպությունն այդ մասին հայտնել էր նոյեմբերի 27-ին:«Այն ժամանակ դեռ ուշ չէր կանխել գերեզմանատան ոչնչացումը։ Բայց մինչև 2023 թվականի դեկտեմբեր գերեզմանատունն արդեն գրեթե ոչնչացվել էր», - ասվում է CHW-ի հայտարարության մեջ:Հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ևս չորս վնասված գերեզմանատուն կա, որոնք ամբողջությամբ չեն ավերվել, բայց զգալիորեն վնասվել են։Նշենք, որ Caucasus Heritage Watch կազմակերպությունը միավորում է ամերիկյան մի շարք համալսարանների արևելագետների և հնագետների:Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը
շուշի
ղազանչեցոց եկեղեցի (շուշի)
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/1d/25118013_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7e6a5f16ae83e8dba0316cc6406b3d2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշի, ղազանչեցոց եկեղեցի (շուշի), գերեզման, ադրբեջան, մշակույթ , վանդալիզմ
շուշի, ղազանչեցոց եկեղեցի (շուշի), գերեզման, ադրբեջան, մշակույթ , վանդալիզմ
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է. լուսանկարներ
22:45 19.04.2024 (Թարմացված է: 22:58 19.04.2024) Սա առաջին դեպքն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Caucasus Heritage Watch կազմակերպությունը հրապարակել է արբանյակից արված լուսանկարներ, որոնք վկայում են, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Լուսանկարները նրանք հրապարակել են X–ի իրենց միկրոբլոգում։
Կազմակերպությունից հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղում գերեզմանատան ամբողջական ոչնչացում 2020 թվականի պատերազմից հետո իրականացվում է արդեն երրորդ անգամ։ Բայց սա առաջին անգամն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի գործողությունները:
Գերեզմանոցում ավերածությունները սկսվել են 2023-ի հոկտեմբերին։ Կազմակերպությունն այդ մասին հայտնել էր նոյեմբերի 27-ին:
«Այն ժամանակ դեռ ուշ չէր կանխել գերեզմանատան ոչնչացումը։ Բայց մինչև 2023 թվականի դեկտեմբեր գերեզմանատունն արդեն գրեթե ոչնչացվել էր», - ասվում է CHW-ի հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ևս չորս վնասված գերեզմանատուն կա, որոնք ամբողջությամբ չեն ավերվել, բայց զգալիորեն վնասվել են։
«Հայկական գերեզմանների վրայով բուլդոզերներով անցնելը տարածում է գտնում Ադրբեջանում։ Այդ երկիրը որոշել է ոչնչացնել հողի պատկանելության և ժողովուրդների համակեցության պատմության մասին իր համար անհարմար վկայությունները»,–ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Caucasus Heritage Watch կազմակերպությունը միավորում է ամերիկյան մի շարք համալսարանների արևելագետների և հնագետների: