https://arm.sputniknews.ru/20240419/sabvotazh-hjusis-harav-energetik-razmavarutjan-dem-inchu-e-lutsarvum-energaimpeqsy-74751802.html
Սաբոտաժ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ ռազմավարության դեմ. ինչո՞ւ է լուծարվում «Էներգաիմպեքսը»
Սաբոտաժ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ ռազմավարության դեմ. ինչո՞ւ է լուծարվում «Էներգաիմպեքսը»
Sputnik Արմենիա
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը պնդում է, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ–ի լուծարման հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։ 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T20:00+0400
2024-04-19T20:00+0400
2024-04-19T20:05+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
էներգետիկա
վրաստանի հանրապետություն
վահե դավթյան
էներգաիմպեքս
https://cdn.am.sputniknews.ru/img/958/89/9588977_0:84:1600:984_1920x0_80_0_0_5ebb30d19468d0471917bd0065ff1eca.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանը կորցրել է վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, առաջիկայում կարող է կորցնել նաև իրանականը և վերջնականապես դուրս մնալ տարածաշրջանային էներգետիկ նախագծերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով «Էներգաիմպեքս» պետական ՓԲԸ–ն լուծարելու կառավարության որոշումը։ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստում որոշում է ընդունել լուծարել «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերությունը: 2016թ.–ին ստեղծված այս ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի և Իրանի ուղղությամբ։Նրա գնահատմամբ` «Էներգաիմպեքսի» լուծարումը սիմվոլիկ քայլ է, որը հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվել 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևավորմանը զուգահեռ և պետք է դառնար այդ միջանցքի հայաստանյան օպերատորը։«Եվ արդեն սկսել էր գործել։ Մոտ 24 մլն խմ բնական գազ Իրանից սվոփային ճանապարհով արտահանվել էր ՀՀ–ի միջնորդությամբ Վրաստան։ Սա այն առանցքային քայլերից էր, որն ուղղված էր «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ձևավորմանը, որով Իրանը փորձում էր Հայաստանը որպես տարանցիկ գոտի օգտագործելով` դուրս գալ երրորդ երկրներ` հիմնականում դեպի եվրասիական շուկայի երկրներ»,– արձանագրում է Դավթյանը։Ընկերությունը լուծարելու հիմնական պատճառը, ըստ կառավարության` էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն է, և այն, որ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող 6 խոշոր ընկերություններն այսօր իրականացնում են պետական ընկերության գործառույթը։Վահե Դավթյանը գործադրի այս հիմնավորումը չի ընդունում։ «Բացարձակ չեմ կարող սրա հետ համաձայնել։ Սա հերթական նահանջն է մեր էներգետիկ դաշտում։ Մենք փաստացի տեսնում ենք, թե կառավարությունն ինչպես է ընդունում, որ կորցրել է դիրքերը վրացական ուղղությամբ։ Էներգետիկ շուկան չի կարելի հավասարեցվել մսամթերքի արտադրության հետ։ Անգամ ամենաազատականացված շուկաներում` Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում, ներկրման ու արտահանման գործառույթներն իրականացնում են պետական կամ պետության կողմից պատվիրակված ընկերությունները»։Այսօր Հայաստանը, նրա խոսքով, այլևս ոչ միայն չի դիտարկվում որպես տարածաշրջանային այդ ծրագրի կարևոր բաղադրիչ, այլև սեփական էներգետիկ անվտանգության խնդիրներն ունի, ՀՀ կառավարությունը մեկ որոշմամբ էլ ավելի է բարդացնում առկա խնդիրը։Այս տեսակետից Վահե Դավթյանը պնդում է, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ–ի լուծարման հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։
իրանի իսլամական հանրապետություն
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/958/89/9588977_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ccef74f0aa9044fe9a922591c1bb90d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, էներգետիկա, վրաստանի հանրապետություն, վահե դավթյան, էներգաիմպեքս
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, էներգետիկա, վրաստանի հանրապետություն, վահե դավթյան, էներգաիմպեքս
Սաբոտաժ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ ռազմավարության դեմ. ինչո՞ւ է լուծարվում «Էներգաիմպեքսը»
20:00 19.04.2024 (Թարմացված է: 20:05 19.04.2024) Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը պնդում է, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ–ի լուծարման հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանը կորցրել է վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, առաջիկայում կարող է կորցնել նաև իրանականը և վերջնականապես դուրս մնալ տարածաշրջանային էներգետիկ նախագծերից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով «Էներգաիմպեքս» պետական ՓԲԸ–ն լուծարելու կառավարության որոշումը։
ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստում որոշում է ընդունել լուծարել «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերությունը: 2016թ.–ին ստեղծված այս ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի և Իրանի ուղղությամբ։
«Փաստացի լուծարելով «Էներգաիմպեքս» ընկերությունը մենք Իրանին ցույց ենք տալիս, որ լուծարում ենք մի ընկերություն, որն ի սկզբանե ստեղծված էր հայ-իրականական էներգետիկ երկխոսությանը նպաստելու, էապես ավելացնելու «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերի ներկրման արտահանման ծավալները։ Այնպես, որ ես կարծում եմ, որ սա ուղիղ սաբոտաժ է «Հյուսիս-Հարավ» էներգետիկ ռազմավարության դեմ, որից մեզ շարունակաբար դուրս են մղում: Հիմա տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ մակարդակում այս պայքարը ևս շարունակվում է արդեն Երևանում»,– ասաց փորձագետը։
Նրա գնահատմամբ` «Էներգաիմպեքսի» լուծարումը սիմվոլիկ քայլ է, որը հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվել 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևավորմանը զուգահեռ և պետք է դառնար այդ միջանցքի հայաստանյան օպերատորը։
«Եվ արդեն սկսել էր գործել։ Մոտ 24 մլն խմ բնական գազ Իրանից սվոփային ճանապարհով արտահանվել էր ՀՀ–ի միջնորդությամբ Վրաստան։ Սա այն առանցքային քայլերից էր, որն ուղղված էր «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ձևավորմանը, որով Իրանը փորձում էր Հայաստանը որպես տարանցիկ գոտի օգտագործելով` դուրս գալ երրորդ երկրներ` հիմնականում դեպի եվրասիական շուկայի երկրներ»,– արձանագրում է Դավթյանը։
Ընկերությունը լուծարելու հիմնական պատճառը, ըստ կառավարության` էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն է, և այն, որ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող 6 խոշոր ընկերություններն այսօր իրականացնում են պետական ընկերության գործառույթը։
Վահե Դավթյանը գործադրի այս հիմնավորումը չի ընդունում։ «Բացարձակ չեմ կարող սրա հետ համաձայնել։ Սա հերթական նահանջն է մեր էներգետիկ դաշտում։ Մենք փաստացի տեսնում ենք, թե կառավարությունն ինչպես է ընդունում, որ կորցրել է դիրքերը վրացական ուղղությամբ։ Էներգետիկ շուկան չի կարելի հավասարեցվել մսամթերքի արտադրության հետ։ Անգամ ամենաազատականացված շուկաներում` Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում, ներկրման ու արտահանման գործառույթներն իրականացնում են պետական կամ պետության կողմից պատվիրակված ընկերությունները»։
Այսօր Հայաստանը, նրա խոսքով, այլևս ոչ միայն չի դիտարկվում որպես տարածաշրջանային այդ ծրագրի կարևոր բաղադրիչ, այլև սեփական էներգետիկ անվտանգության խնդիրներն ունի, ՀՀ կառավարությունը մեկ որոշմամբ էլ ավելի է բարդացնում առկա խնդիրը։
«Ես առավել քան վստահ եմ, որ նման ընկերության առկայությունը մեր էներգետիկ դաշտում շատ կարևոր էր ցույց տալու Իրանին, որ, ի հեճուկս տարբեր աշխարհաքաղաքական վայրիվերումների, մենք պատրաստ ենք զարգացնել էներգետիկ երկխոսությունը` որպես մեզ համար կենսական ուղղություն։ Մինչդեռ, այս քայլով մենք փաստացի հակառակն ենք ցույց տալիս։ Ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք գնալ հակաիրականական պատժամիջոցների տրամաբանության ճանապարհով, ինչն այսօր մեզ արտաքին որոշ դերակատարներ պարտավորեցնում են»,– համոզմունք է հայտնում մեր զրուցակիցը` հավելելով, որ այսպես շարունակելով, Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկրից շուտով կվերածվի ներկրողի։
Այս տեսակետից Վահե Դավթյանը պնդում է, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ–ի լուծարման հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։