00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն պարզաբանել է Շենգավիթի բաժնում գրանցված միջադեպը. քրեական վարույթ է նախաձեռնվել

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բաժանորդագրվել
Որպես վկա կանչված անձը, որին ըստ փաստաբանի խոշտանգել են, հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. 2024թ․ ապրիլի 3-ին դիմակավորված և զինված անձի կողմից Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքում ավազակության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որպես վկա քննչական գործողություններին մասնակցելու նպատակով Շենգավիթի քննչական բաժին է հրավիրվել Գ․Մ-ն, ով ներկայացել է փաստաբանի հետ։ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` պարզաբանելու մեծ աղմուկ հանած միջադեպը։
Ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ մի տղամարդու Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնից պատգարակով մոտեցնում են շտապօգնության մեքենային։ Փաստաբանը նշել էր, որ այդ անձին վկայի կարգավիճակով կանչել են վերոհիշյալ բաժին ու խոշտանգման ենթարկել։
«Հանցագործի կողմից դեպքի վայրում թողնված առարկայի վրա ԴՆԹ հետքի պատկանելիությունը պարզելու համար քննիչը որոշել է դատագենետիկական փորձաքննության համար Գ․ Մ․-ից նմուշ ստանալ, սակայն վերջինս հրաժարվել է նմուշներ տալուց։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Գ․Մ․-ի հագին եղած հագուստն առգրավելու մասին, դրա կատարմանը ներգրավվել են հետաքննության աշխատակիցները՞,–ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ քննչականի` հիշյալ քննչական գործողության կատարման ընթացքում Գ․ Մ․-ն, քննությանը խոչընդոտելու նպատակով, ձեռքերով ու ոտքերով անկանոն շարժումներ է կատարել և այդ կերպ անհնարին դարձրել քննչական գործողության կատարումը, որից հետո գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին, ապա՝ պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում, խնդրել է բժիշկ կանչել, ինչն էլ կատարվել է: Ժամանած շտապբուժօգնության աշխատակիցները Գ.Մ.-ին տեղափոխել են բժշկական հաստատություն:
Նշվում է, որ հաշվի առնելով, որ Գ․Մ․-ի վերոնշյալ գործողություններում առերևույթ առկա են վարույթի քննությունը խոչընդոտելու հատկանիշներ` արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ․Մ․-ն, հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Գերատեսչությունից նշում են, որ պնդումները, թե Գ․Մ․-ն ենթարկվել է խոշտանգման, որևէ փաստական հիմքեր չունեն։ Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննությամբ։
Պարզ մանիպուլյացիա է. ՔԿ խոսնակը հերքում է քննչական բաժնում տեղի ունեցած խոշտանգման լուրը
Լրահոս
0