https://arm.sputniknews.ru/20240419/hhn-taratsqneri-dimac-stanalu-e-anvtangajin-riskeri-nvazecum-74744060.html
ՀՀ–ն տարածքների դիմաց ստանալու է անվտանգային ռիսկերի նվազեցում. վարչապետի աշխատակազմ
ՀՀ–ն տարածքների դիմաց ստանալու է անվտանգային ռիսկերի նվազեցում. վարչապետի աշխատակազմ
Sputnik Արմենիա
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։։ 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T18:09+0400
2024-04-19T18:09+0400
2024-04-19T18:22+0400
հայաստան
ադրբեջան
սահման
տավուշ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/0f/73415930_0:84:1600:984_1920x0_80_0_0_90e45666495045b301ee166b1564b79a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի փոփոխություն կարվի։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով սահմանազատման հարցերով հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքները։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:Պետական մարմինը չի հերքում, որ գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց միաժամանակ նշում է, որ նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման, որը պահպանելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները։Հիշեցնենք` ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Դրանք այն համայնքներն են, որոնց հարակից տարածքները, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Փաշինյանը Տավուշում էր նաև մարտի 18-ին, երբ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջածը չտալու դեպքում պատերազմ կլինի։Փաշինյանը Կիրանցում հայտարարել էր, որ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Նա նաև նշել էր, որ արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/0f/73415930_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a3ae1b3cca403534b9d17d1488b67b26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան ադրբեջան գյուղ
ՀՀ–ն տարածքների դիմաց ստանալու է անվտանգային ռիսկերի նվազեցում. վարչապետի աշխատակազմ
18:09 19.04.2024 (Թարմացված է: 18:22 19.04.2024) Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի փոփոխություն կարվի։ Այս մասին
«Արմենպրեսին» հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով սահմանազատման հարցերով հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք` Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»,– ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Պետական մարմինը չի հերքում, որ գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց միաժամանակ նշում է, որ նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման, որը պահպանելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները։
«Ադրբեջանն այս ամենի արդյունքում ոչ թե 4, այլ 2.5 գյուղ է ստանում, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,– ընդգծել է վարչապետի աշխատակազմը:
Հիշեցնենք` ապրիլի 17–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Դրանք այն համայնքներն են, որոնց հարակից տարածքները, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Փաշինյանը
Տավուշում էր նաև մարտի 18-ին, երբ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջածը չտալու դեպքում պատերազմ կլինի։
Փաշինյանը Կիրանցում
հայտարարել էր, որ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Նա նաև
նշել էր, որ արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում։