00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ինքը դեռ չի գծել իր սահմանները. Լավրովը՝ ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

© Sputnik / Алексей ФилипповՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանի իշխանությունները դեռ չեն ավարտել սահմանազատումը Ադրբեջանի հետ և խոսում են որոշ միակողմանի զիջումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը դեռ չի գծել իր սահմանները Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Sputnik», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջները։
Նա զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է ՀՀ իշխանության այն հայտարարության վրա, որ պատրաստ է հարգել Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում 1991 թվականի սահմանները, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։
«Բայց զուգահեռաբար նրանք դելիմիտացիայի հանձնաժողով են ստեղծել։ Ընդ որում` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը։ Նա հիմա այդ մարզի բնակչությանը համոզում է, որ այլապես սխալ կլինի։ Իսկ 1991թ. սահմանը, որը Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ–ը հաստատեր և պաշտպաներ, հաշվի չի առնվում», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով` այդ սահմանները սահմանազատման գործընթացում և միակողմանի զիջումների ֆոնին դառնում են «շարժական»։
«Ուստի նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին , պետք է սահմանել Հայաստանի սահմանները, ավարտին հասցնել սահմանազատումը, ինչն ակտիվորեն անում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը 2022 թվականին Երևանում անցկացված գագաթնաժողովում լիովին համաձայնեցրել է մի փաստաթուղթ, և բոլոր նախարարները հավանություն են տվել դրան՝ սահմանների պաշտպանության համար լրացուցիչ զինատեսակներ փոխանցելու, հատուկ վարժանքներ անցկացնելու և սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու մասին։
«Բոլոր նախարարները, այդ թվում` հայ նախարարը, հաստատեցին այդ փաստաթուղթը։ Իսկ առավոտյան, երբ վարչապետը բացում էր գագաթնաժողովը, ասաց, որ կոնսենսուսի հասնել չի հաջողվել։ Իսկ ահա Եվրամիության առաքելության շուրջ հայ հասարակության մեջ կոնսենսուսի գալ ստացվեց, առաքելություն, որը խոստացել էին երկու ամսով, բայց այժմ այն անժամկետ է, այնտեղ արդեն կանադացիներ են հայտնվել, և այնտեղ են ձգտում ՆԱՏՕ-ի մյուս անդամները։ Դա արդեն Եվրամիության առաքելությունը չէ, դա արդեն կլինի ՆԱՏՕ-ի առաքելություն», - նշել է Լավրովը։
Նրա խոսքով` ամեն դեպքում, երբ ստորագրվեց Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթը, դրանում ոչինչ չէր ասվում Ադրբեջանում հայ ազգային փոքրամասնության հատուկ իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։
ԱԳ նախարարն ընդգծել է, որ սխալ է ասել, թե հայերը ԼՂ–ից հեռացել են ՌԴ խաղաղապահների անգործության պատճառով։
Նա հույս է հայտնել, որ շփումներ կլինեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև, և այս բոլոր հարցերը կքննարկվեն առանց «արևմտյան անբարյացակամների կողմից նետված» փաստարկների։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
Լրահոս
0