https://arm.sputniknews.ru/20240419/chinastany-dem-e-sracman-tanvogh-qajlerin-agnn-iranin-ughghvats-israjelakan-harvatsi-masin-74721555.html
Չինաստանը դեմ է սրացման տանող քայլերին․ ԱԳՆ–ն` Իրանին ուղղված իսրայելական հարվածի մասին
Չինաստանը դեմ է սրացման տանող քայլերին․ ԱԳՆ–ն` Իրանին ուղղված իսրայելական հարվածի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Չինաստանը դատապարտել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, ինչն էլ հրահրել էր Թեհրանին հարվածել Իսրայելին: 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T12:36+0400
2024-04-19T12:36+0400
2024-04-19T12:56+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/13/74721357_0:167:1600:1067_1920x0_80_0_0_2737a2080435f5dc5c4946abd264225c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Չինաստանը դեմ է սրացման տանող գործողություններին: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Իսրայելի՝ Իրանին ուղղված հարվածը։Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/13/74721357_110:0:1533:1067_1920x0_80_0_0_b3f47df5f2c0cea6442136d62ab7257b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, չինաստան
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, չինաստան
Չինաստանը դեմ է սրացման տանող քայլերին․ ԱԳՆ–ն` Իրանին ուղղված իսրայելական հարվածի մասին
12:36 19.04.2024 (Թարմացված է: 12:56 19.04.2024) Ավելի վաղ Չինաստանը դատապարտել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, ինչն էլ հրահրել էր Թեհրանին հարվածել Իսրայելին:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Չինաստանը դեմ է սրացման տանող գործողություններին: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Իսրայելի՝ Իրանին ուղղված հարվածը։
«Չինական կողմն ուշադիր հետևում է համապատասխան հաղորդագրություններին և դեմ է ցանկացած գործողության, որը հանգեցնում է էսկալացիայի և լարվածության աճի»,- ասել Է Լին Ցզյանը:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ»
պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով
հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ
ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։