00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի սկզբից շփում չկա. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը ֆրանսիական LE FIGARO–ին

© Photo : Social media of Ruben VardanyanԼեռնային Ղարաբաղի նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և պետնախարար Ռուբեն Վարդանյանը (ձախից աջ)
Լեռնային Ղարաբաղի նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և պետնախարար Ռուբեն Վարդանյանը (ձախից աջ) - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բաժանորդագրվել
Դավիթ Վարդանյանի տեղեկություններով` Ռուբեն Վարդանյանին չի կարողանում տեսակցել նաև Կարմիր Խաչը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, ապրիլի սկզբից մինչ օրս տեղեկություն չունի հոր մասին։ Այս մասին նա ասել է Ֆրանսիական LE FIGARO պարբերականին տված հարցազրույցում։
Նա հայտնել է, որ ապրիլի սկզբից իրեն ու իր մորը (Ռուբեն Վարդանյանի կնոջը,– խմբ.) արգելվել է ցանկացած շփում։ Իսկ հոր հացադուլ հայտարարելու մասին նա իմացել է միայն երեկ` ռուս փաստաբանից։
«Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին: Սա մեզ չափազանց անհանգստացնում է։ Հայրս 55 տարեկան է, նա արդեն 200 օր է` հյուծվում է Բաքվի բանտում, և սա այն բանից հետո, երբ նա, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, շուրջ տասն ամիս գտնվում էր շրջափակման մեջ»,– ասել է Դավիթ Վարդանյանը։
Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական բանտում Ռուբեն Վարդանյանը չի կարողանում շփվել նաև իր հետ միաժամանակ անազատության մեջ գտնվող Արցախի մյուս պետական գործիչների հետ։ Դավիթ Վարդանյանը համոզված է, որ նրանք գտնվում են նույն կալանավայրում, բայց չեն կարող տեսնվել կամ խոսել միմյանց հետ:
Դավիթ Վարդանյանի տեղեկություններով` Ռուբեն Վարդանյանին չի կարողանում տեսակցել նաև Կարմիր խաչը։
Նա հույս է հայտնել, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կկարողանան շուտափույթ այցելել ու ստուգել իր հոր և Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։
ԼՂ գերեվարված ղեկավարների հետ հարցազրույցը Ժնևյան կոնվենցիայի խախտում է. հայտարարություն
«Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա այն պետք է տեղի ունենար հունվարին։ Դավիթ Վարդանյանը հայտնել է, որ այն հետաձգվել է մինչև մայիս։ Հիմա, ըստ նրա, մեծ է հավանականությունը, որ դատավարությունը կրկին կհետաձգվի։
«Կասկած չկա, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն կարողանում ապացույցներ հավաքել նրա դեմ առաջադրված շինծու մեղադրանքների վերաբերյալ՝ ահաբեկչության ֆինանսավորում, անօրինական կամ զինված խմբավորումների ստեղծում, Ադրբեջանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում»,– ասել է նա։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում պահվող բարերար և գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5–ից հացադուլ է սկսել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ հրապարակել Բաքվում պահվող հայերի մասին։
Լրահոս
0