https://arm.sputniknews.ru/20240419/74743293.html
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել է, որ անձին վկայի կարգավիճակով կանչել են Երևանի Շենգավիք վարչական շրջանի... 19.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-19T17:35+0400
2024-04-19T17:35+0400
2024-04-19T17:42+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/13/74743161_0:3:1036:586_1920x0_80_0_0_34d146f6a9d2f7b24977ad251a3c226b.jpg
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել է, որ անձին վկայի կարգավիճակով կանչել են Երևանի Շենգավիք վարչական շրջանի քննչական բաժին ու խոշտանգման ենթարկել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները մի տղամարդու պատգարակով տեղափոխում դեպի շտապօգնության մեքենա։
Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ երբ վկան ցուցմունք է տվել, նրան ասել են, որ հագուստը պետք է առգրավեն։ Վկան հրաժարվել է, քանի որ չի ցանկացել մերկանալ, հատկապես երբ 2-րդ հագուստ իր հետ չի ունեցել։
«Վկան ասաց, որ ինչպես ցուցմունքը կարող է իր դեմ օգտագործվել, այնպես էլ հագուստը, այդ պատճառով հրաժարվեց հագուստները տալ։ Քննիչն ասաց, որ հարկադրաբար են հանելու հագուստները։ Դրանից հետո եկան քրեական հետախուզության աշխատակիցներ, նրան գցեցին գետնին, քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի ամբողջ հագուստը վրայից հանեն։ Այդ ամբողջն ուղեկցվեց ֆիզիկական ու հոգեբանական բռնություններով, սպառնալիքներով։ Անձի վրա հիմա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,-կատարվածը նկարագրել է փաստաբանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ խոշտանգումները շարունակվել են մոտ 20-25 րոպե, ինչից հետո անձի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Հովհաննիսյանի խոսքով` իրավապահները չեն ցանկացել անգամ շտապօգնություն կանչել, սակայն, ի վերջո, կանչել են ու անձին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել է, որ անձին վկայի կարգավիճակով կանչել են Երևանի Շենգավիք վարչական շրջանի քննչական բաժին ու խոշտանգման ենթարկել։Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները մի տղամարդու պատգարակով տեղափոխում դեպի շտապօգնության մեքենա։Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ երբ վկան ցուցմունք է տվել, նրան ասել են, որ հագուստը պետք է առգրավեն։ Վկան հրաժարվել է, քանի որ չի ցանկացել մերկանալ, հատկապես երբ 2-րդ հագուստ իր հետ չի ունեցել։«Վկան ասաց, որ ինչպես ցուցմունքը կարող է իր դեմ օգտագործվել, այնպես էլ հագուստը, այդ պատճառով հրաժարվեց հագուստները տալ։ Քննիչն ասաց, որ հարկադրաբար են հանելու հագուստները։ Դրանից հետո եկան քրեական հետախուզության աշխատակիցներ, նրան գցեցին գետնին, քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի ամբողջ հագուստը վրայից հանեն։ Այդ ամբողջն ուղեկցվեց ֆիզիկական ու հոգեբանական բռնություններով, սպառնալիքներով։ Անձի վրա հիմա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,-կատարվածը նկարագրել է փաստաբանը։Ըստ Հովհաննիսյանի՝ խոշտանգումները շարունակվել են մոտ 20-25 րոպե, ինչից հետո անձի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Հովհաննիսյանի խոսքով` իրավապահները չեն ցանկացել անգամ շտապօգնություն կանչել, սակայն, ի վերջո, կանչել են ու անձին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/13/74743161_126:0:910:588_1920x0_80_0_0_e59ebe7bdee1fd23bd64d0fd7fb28351.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио