https://arm.sputniknews.ru/20240418/shat-hatshakh-targmanichner-ughghaki-chenq-karvoghanum-gtnel-pashinjany-gjurjinjanin-74687409.html
Շատ հաճախ թարգմանիչներ ուղղակի չենք կարողանում գտնել․ Փաշինյանը՝ Գյուրջինյանին
Շատ հաճախ թարգմանիչներ ուղղակի չենք կարողանում գտնել․ Փաշինյանը՝ Գյուրջինյանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը քննադատել է հայ թարգմանիչների մակարդակը։ 18.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-18T13:46+0400
2024-04-18T13:46+0400
2024-04-18T13:48+0400
դավիթ գյուրջինյան
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
թարգմանիչ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1d/73989480_0:93:1350:852_1920x0_80_0_0_0b1782c01853eaeba38650ff510311cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Շատ հաճախ ՀՀ կառավարության աշխատակազմի համար դժվար է գտնել թարգմանիչներ` միջազգային հանդիպումները սպասարկելու համար։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, ում օրեր առաջ կայացած ընտրությունը հաստատվեց կառավարության նիստում։Ի պատասխան Գյուրջինյանն ասաց, որ դժվարությունների հետ բախվում ենք անգամ հայերենի բարձր որակավորում ունեցող մասնագետներ փնտրելիս:Ըստ նրա` հաճախ բարձրագույն կրթությունն ընդամենը ձևական բնույթ է կրում։Գյուրջինյանը խոստացավ աշխատել կրթության մակարդակը պատշաճ մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:Նշենք, որ 2022–2023 թթ. ուսումնական տարում ՀՀ 33 հանրակրթական հաստատություններում կազմակերպվել է տարածաշրջանային լեզուների ուսուցում։ Հաստատություններից 13–ում ուսուցանում են պարսկերեն, 3–ում՝ վրացերեն, 12–ում՝ Թուրքերեն, 4–ում՝ ադրբեջաներեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1d/73989480_0:0:1351:1013_1920x0_80_0_0_ff0f8dbabf9aee19698a08450ed00933.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ գյուրջինյան, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, թարգմանիչ, նիկոլ փաշինյան
դավիթ գյուրջինյան, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, թարգմանիչ, նիկոլ փաշինյան
Շատ հաճախ թարգմանիչներ ուղղակի չենք կարողանում գտնել․ Փաշինյանը՝ Գյուրջինյանին
13:46 18.04.2024 (Թարմացված է: 13:48 18.04.2024) ՀՀ վարչապետը քննադատել է հայ թարգմանիչների մակարդակը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Շատ հաճախ ՀՀ կառավարության աշխատակազմի համար դժվար է գտնել թարգմանիչներ` միջազգային հանդիպումները սպասարկելու համար։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, ում օրեր առաջ կայացած ընտրությունը հաստատվեց կառավարության նիստում։
«Բացառությամբ, թերևս, ամենատարածված լեզուների, մյուսների դեպքում մենք խնդիրներ ենք ունենում պրոֆեսիոնալ թարգմանիչներ գտնելու հարցում։ Այն աստիճանի խնդիր է դա, որ մենք չունենք բավարար թարգմանիչներ անգամ տարածաշրջանային լեզուների դեպքում», – նշեց նա։
Ի պատասխան Գյուրջինյանն ասաց, որ դժվարությունների հետ բախվում ենք անգամ հայերենի բարձր որակավորում ունեցող մասնագետներ փնտրելիս:
Ըստ նրա` հաճախ բարձրագույն կրթությունն ընդամենը ձևական բնույթ է կրում։
Գյուրջինյանը խոստացավ աշխատել կրթության մակարդակը պատշաճ մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Նշենք, որ 2022–2023 թթ. ուսումնական տարում ՀՀ 33 հանրակրթական հաստատություններում կազմակերպվել է տարածաշրջանային լեզուների ուսուցում։ Հաստատություններից 13–ում ուսուցանում են պարսկերեն, 3–ում՝ վրացերեն, 12–ում՝ Թուրքերեն, 4–ում՝ ադրբեջաներեն։