00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով

© Sputnik / Григорий Печорин / Անցնել մեդիապահոցՌԴ խաղաղապահ ուժերի ավտոմեքենա
ՌԴ խաղաղապահ ուժերի ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2024
Բաժանորդագրվել
Փորձագետը Կովկասի պատմության մեջ նոր փուլ է արձանագրում, որտեղ Ռուսաստանը մրցակցության է բախվում:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուս քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի հեռանալը պատմության վերջը չէ, եթե այն հանգիստ և ռացիոնալ գնահատենք:
«Ռուսական Ֆորբսին» տված հարցազրույցում փորձագետը նշում է, որ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը սենսացիա չդարձավ, այն կանխատեսվում էր, այդ թվում նաև իր կողմից: Դրա տեղակայման մասին որոշումը կայացվել է կոնկրետ պատմական հանգամանքներում։ Երբ դրանք դադարեցին համապատասխան լինել նոր ստատուս քվոյին, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է ռուսաստանյան տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:
«ՌԴ զորախմբի հեռացումը Կովկասում զգալի փոփոխությունների հետևանք է։ Թեև ոչ միայն հետխորհրդային տարածքի այս հատվածում, այլև ամբողջ Եվրասիայում։ Մոսկվան կանգնած է աճող մրցակցության և առճակատման առջև, նրա բացառիկ դերին և գերիշխանությանը մարտահրավեր է նետված», - նշում է Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը հնարավոր չէ միասնական հայտարարով գնահատել։ Եվ կարելի է ասել, որ սա պարտություն չէ, բայց հեռանալու մասին այս խոսույթն ինքնին, որպես Մոսկվայի պարտություն, արդեն գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության ներսում և դրա սահմաններից դուրս: Նման խոսույթում կան և՛ ծայրահեղություններ, և՛ շահարկումներ։ Բայց կան նաև բաներ, որոնց Ռուսաստանը պետք է սթափ նայի և տեսնի, առնվազն, լուրջ խնդիրների առկայությունը։ Մարկեդոնովը համոզված է, որ դա ավելի կարևոր է, քան «նեղացկոտ հայրենասիրությունը»։
«Պետք է դասեր քաղել սեփական սխալներից՝ այս կամ այն խաղացողների հասցեին վիրավորանքներ թվարկելու, ինչպես նաև բազմանշանակ վշտանալու փոխարեն։ Մենք Կովկասի պատմության մեջ նոր փուլ ենք տեսնում, որում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար ավելի բարդ կլինի, քան նախկինում։ Այնուամենայնիվ, դժվարությունները կոփում են բնավորությունը։ Մենք չէ, որ բացահայտել ենք դա», - նշում է նա։
ԼՂ–ից խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարությունը
Փորձագետի կարծիքով՝ ցանկացած հեռացում դատավճիռ չէ, իսկ նահանջը ոչ միայն ռազմական գործի, այլև մեծ աշխարհաքաղաքականության միանգամայն լեգիտիմ միջոց է:
Եվ պատմության մեջ օրինակները քիչ չեն. ով կարող էր 1921 թվականին կանխատեսել Թուրքիայի առաջխաղացումը դեպի Կովկաս։ Կամ 1945 խոսել տարածաշրջանում Իրանի ներուժի մասին։ Կամ 19-րդ դարի կեսերին ում համար կարող էր արդիական թվալ Ուկրաինայի անկախ պետականությունում լեհական գործոնի մասին բանավեճը։ Սակայն այս ամենը միանգամայն ժամանակակից իրողություններ են։
Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ են մտել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած եռակողմ փաստաթղթի համաձայն։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն ուժային գործողության գնաց ԼՂ-ի 9-ամսյա շրջափակումից հետո, ինչի հետևանքով հայ բնակչությունը ստիպված լքեց հայրենի տարածքը։
Լրահոս
0