00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարում 36 կգ ոսկի և 293 մլն ռուբլի հափշտակելու գործով 5 անձ է կալանավորվել

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՄեկուսարան
Մեկուսարան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2024
Մեկուսարան
Բաժանորդագրվել
Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Փարաքար համայնքում 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի գումար հափշտակելու վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն նախապես տեղեկացել է ՌԴ–ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի ոսկին ու գումարը մեկ այլ անձի՝ Դ․Ի–ի միջոցով ՌԴ–ից «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ տեղափոխելու մտադրության մասին։
Ա․Ս․–ն և հանցավոր կազմակերպության մյուս անդամները ապրիլի 10-ին Երևանում «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել այդ ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո նշված անձինք ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով` նրանց դուրս են բերել ավտոմեքենայից։
Հանցագործություն կատարած անձինք, ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորներով և 293.000.000 ռուբլի գումարով պայուսակները, հիշյալ անձանց նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող հանքի տարածք, ավտոմեքենայով բարձրացել են բլուրների մոտ, որտեղ «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով, այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ և տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։
Նախաքննության ընթացքում կատարված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0