00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Պապիկյան

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2024
Սուրեն Պապիկյան
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` կան վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` նկատվում է մի շարք հիվանդություններով ծառայությունից անհարկի ազատման դեպքերի պրոգրեսիվ դինամիկա։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում որոշ հիվանդությունների դեպքում զինծառայողը կհամարվի պիտանի, բայց զինծառայություն կանցնի սահմանափակումով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդություններ ճանաչվել են զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի։

«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցման, գրագիտության խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների` գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով»,– հայտարարեց նախարարը։

Նրա խոսքով` կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները (ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով, ինչպես նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները) չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։
«Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա»,– ընդգծեց Պապիկյանը։
Նախարարը վստահեցրեց` իր թվարկած հիվանդությունները ոչ մի կերպ չեն կարող զինծառայության ընթացքում վնաս հասցնել մարդու առողջությանը։
ՀՀ ՊՆ–ն հերքում է լուրը, թե զինվորներն իրենց գումարով են նորոգում զինվորական մեքենաները
Լրահոս
0