00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Քերոբյանի գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում. փաստաբան

© Sputnik / Andranik GhazaryanՏիգրան Եգորյան
Տիգրան Եգորյան - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2024
Բաժանորդագրվել
Պաշտպան Տիգրան Եգորյանը վստահ է` 2 ամսում, ինչ Քերոբյանը կալանքի տակ է, հնարավոր էր մի շարք գործողություններ իրականացնել ու գործը կարճել կամ ավարտել, բայց ոչինչ չի արվել։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Նույն գործով 8 մեղադրյալ կա, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ են, իսկ մյուս մասը մասնավոր սեկտորից են։
Փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ նախորդ գրեթե 12 ամսվա ընթացքում հավաքվել են բոլոր ապացույցները, որոնք հնարավոր էր օրենսդրությամբ սահմանված օպերատիվ հետախուզական միջոցների գործադրմամբ հավաքագրել։
«Մեր գնահատմամբ` այդ ամենը ոչ համաչափ ձևով է իրականացվել, և գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում։ Այսինքն` անհրաժեշտից ավելի երկար տևողությամբ են իրականացվել անձնական կյանքին էապես միջամտող օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք անհրաժեշտ և հիմնավոր չեն եղել։ Ավելին` արդյունք չեն տվել։ Նախաքննության մարմինը պետք է ամփոփեր ստացված արդյունքները, 8 մեղադրյալից ստանար յուրաքանչյուրի դիրքորոշումը իրեն մեղսագրվող արարքների միջոցով»,– ասաց Եգորյանը։
Նա շեշտեց, որ առերես հարցաքննությունների միջոցով պետք է վեր հանվեին մեղադրանքի համար հնարավոր հիմքերն ու ապացույցները, ինչից հետո էլ գործն ավարտեին կամ կարճեին։ Փաստաբանը վստահ է` այդ պրոցեսները կարելի էր կատարել 2-3 ամսում, բայց դրանք չեն իրականացվել։
Եգորյանը շեշտեց, որ տվյալները ուսումնասիրելու համար ամենևին պետք չէ որևէ մեկին տնային կալանքի տակ պահել, որպեսզի նա չխանգարի քննությանը։ Պաշտպանն ընդգծեց` նույնիսկ մեծ ցանկության դեպքում մեղադրյալը չի կարող որևէ կերպ ազդել այդ նյութերի բովանդակության վրա. դրանք արդեն ամրագրված են սկավառակների, կրիչների վրա:
Փաստաբանը հայտարարեց, որ փետրվարին ավարտվել են բոլոր առերեսումները, իսկ մարտ-ապրիլ ամիսներին հարցաքննված անձինք կրկին հարցաքննվել են։ Բացի այդ, գործով անցնող բոլոր մեղադրյալներից միայն Քերոբյանն է տնային կալանքի տակ, կան նույնիսկ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի վերադարձած անձինք։
Նշենք, որ ներկայում Քերոբյանին չի թույլատրվում հեռավար ձևաչափով աշխատել, օգտվել վարսահարդարի, ատամնաբույժի ծառայություններից։ Նրան թույլատրվել է միայն շտապ բուժօգնության կարիք ունենալու դեպքում հիվանդանոց դիմել։ Այս ամենը, ըստ փաստաբանի, մարդու իրավունքների անհամաչափ սահմանափակում է։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Լրահոս
0