00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Իզաբելլա Աբգարյան
Կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում.Աբգարյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաքնվում են ժողովրդավարության դիմակի տակ, Վարդանյանի դեպքը դրա ապացույցն է. իրավապաշտպան

© SputnikПолиция подвергает приводу участников акции неповиновения (22 сентября 2023). Еревaн
Полиция подвергает приводу участников акции неповиновения (22 сентября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2024
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը համոզված է, որ Հայաստանին շատ դժվար ժամանակներ են սպասում, որովհետև եթե մարդիկ նախկինում գիտեին, թե ում հետ գործ ունեն, հիմա չգիտեն։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ ներկայիս իշխանությունը թաքնվում է ժողովրդավարության դիմակի տակ` պարբերաբար օգտագործելով ավտորիտար ռեժիմի գործիքակազմը։ Դրա վառ ապացույցը ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած, այնուհետև դաժան ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի դեպքն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նշենք, որ ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ–ական պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց էր սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։
«Խստորեն դատապարտում եմ այս միջադեպը։ Կարծում եմ` հասարակությունը 2018 թվականին չէր մերժել ոստիկանությանը նրա համար, որ տարիներ անց այլ փաթեթավորմամբ, բայց նույն տրամաբանությամբ գործելաոճ ստանայինք։ Այն հին համակարգերի մեջ, որոնք մերժել էր հասարակությունը, ներկայիս իշխանությունը շատ գեղեցիկ տեղավորվում է»,– ասաց իրավապաշտպանը։
Նա ընդգծեց, որ կատարվածը ոստիկանության ծառայողների կողմից տոտալ անպատասխանատվության դրսևորում է, եթե դա չի եղել նախօրոք կազմակերպված, ինչն ինքն ի սկզբանե կասկածի տակ է դնում։
«Բռնություն կիրառողների և ոստիկանության համագործակցությունն ավելի քան իրատեսական է։ Առհասարակ այս միջադեպն ունի երկու տարբերակ` կա՛մ ոստիկանությունը տոտալ անձեռնահաս է, որ իր պատասխանատվության ներքո գտնվող մարդուն կարող են դիմակավորված անձինք գալ, բռնության ենթարկել, խոշտանգել, նվաստացնել, կա՛մ իրենք հանցակից են և պատասխանատու են նույնքան, որքան բռնություն կիրառողները։ Երրորդ տարբերակ ուղղակի չկա»,–ասաց նա։
Կարապետյանցը ցավում է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ քաղհասարակության մեջ դեռևս կան այնպիսի մարդիկ, որոնք շարունակում են ամեն գնով արդարացնել ներկայիս իշխանության բոլոր գործողությունները, օրինակ` զոհված զինծառայողների ծնողների հանդեպ բռնի ուժի կիրառումը Եռաբլուրում։
«Սա շատ վտանգավոր պրոցես է, քանի որ հասարակությունը դեռ մոլորության մեջ է և ամբողջական պատկեր կարող է չունենալ»,– ասաց նա։
Իրավապաշտպանի խոսքով` Հայաստանին շատ դժվար ժամանակներ են սպասում, որովհետև եթե մարդիկ նախկինում գիտեին, թե ում հետ գործ ունեն, հիմա չգիտեն։ Եթե առաջ բարիկադների մի կողմում ժողովրդավարության ջատագովներ էին, մյուս կողմում` ավտորիտար, դիկտատորական ռեժիմին ձգտող իշխանություններ, հիմա շատ ավելի ծանր վիճակ է, որովհետև ժողովրդավարության դիմակի տակ թաքնվում են նրանք, որոնց համար խոչընդոտ չէ ավտորիտար ռեժիմի գործիքակազմից պարբերաբար օգտվելը։
Հիշեցնենք` Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդանյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ։ ՄԻՊ–ը դեպքի առնչությամբ պատրաստվում է գրություններ ուղարկել ՀՀ ՆԳՆ և դատախազություն։
Լրահոս
0