https://arm.sputniknews.ru/20240417/bardzr-enq-gnahatum-haj-siriakan-daravvor-barekamutjuny-khachaturjany-siriaji-despanin-74651652.html
Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամությունը. Խաչատուրյանը` Սիրիայի դեսպանին
Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամությունը. Խաչատուրյանը` Սիրիայի դեսպանին
Sputnik Արմենիա
Երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է: 17.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-17T17:12+0400
2024-04-17T17:12+0400
2024-04-17T17:13+0400
սիրիա
հայաստան
նորա արիսյան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74650178_0:97:1600:998_1920x0_80_0_0_b1105ea42cfdaca2253bd4337354930c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։«Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»,–ասել է Խաչատուրյանը:Հանդիպման ընթացքում Արիսյանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության մթնոլորտում հնարավոր քայլերի իրականացման հանձնառությունը:Զրույցի ընթացքում Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար:Մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել են նախագահ Բաշար Ալ-Ասադին:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74650178_114:0:1535:1066_1920x0_80_0_0_4d27131c363a73fea2a78b47d0ea4ddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հայաստան, նորա արիսյան, վահագն խաչատուրյան
սիրիա, հայաստան, նորա արիսյան, վահագն խաչատուրյան
Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամությունը. Խաչատուրյանը` Սիրիայի դեսպանին
17:12 17.04.2024 (Թարմացված է: 17:13 17.04.2024) Երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Տեղեկությունը հայտնում են
նախագահի աշխատակազմից։ «Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»,–ասել է Խաչատուրյանը:
Հանդիպման ընթացքում Արիսյանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:
Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության մթնոլորտում հնարավոր քայլերի իրականացման հանձնառությունը:
Զրույցի ընթացքում Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել են նախագահ Բաշար Ալ-Ասադին: