https://arm.sputniknews.ru/20240416/vrastani-khvorhrdarani-shenqi-mutqi-mvot-cucararnery-bakhvel-en-vostikanutjan-het-74618127.html
Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
Sputnik Արմենիա
Ցուցարարները (հիմնականում «նոր» կուսակցության ներկայացուցիչները) որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և աշխատակազմի... 16.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-16T20:21+0400
2024-04-16T20:21+0400
2024-04-16T20:22+0400
վրաստանի հանրապետություն
բախումներ
ոստիկան
օրենք
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74582140_0:151:1123:783_1920x0_80_0_0_d3c8a4fe843c7c203c1a39be13b5b269.jpg
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով ՝ ցուցարարները (հիմնականում «Նոր» կուսակցության ներկայացուցիչները) որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը:Ոստիկանները նրանց խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո ընդհարում է սկսվել։ Ձերբակալվածների մասին չի հաղորդվում։Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան և շարունակվել մինչև ուշ գիշեր:Ցուցարարները փորձել են բարձրանալ խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել: Արդյունքում ձերբակալվել է 14 մարդ։ Ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ոստիկան։Վրաստանի ՆԳՆ-ն սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների դեմՆշենք, որ օրինագծի (որը հետ էր կանչվել 2023 թվականի մարտին տեղի ունեցած զանգվածային դժգոհության ֆոնին) կրկնակի նախաձեռնումը իշխանությունները հիմնավորում են նրանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։Առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը նույն շարքին է դասում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում ՀԿ-ներին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին:Վրաստանի իշխանություններին այդ օրինագծից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունը, ներառյալ ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74582140_18:0:1123:829_1920x0_80_0_0_c1bd5f1b5a859aa510867bef69d573a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, բախումներ, ոստիկան, օրենք, օտարերկրացի
վրաստանի հանրապետություն, բախումներ, ոստիկան, օրենք, օտարերկրացի
Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ
20:21 16.04.2024 (Թարմացված է: 20:22 16.04.2024) Ցուցարարները (հիմնականում «նոր» կուսակցության ներկայացուցիչները) որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և աշխատակազմի աշխատակիցներին լքել իրենց աշխատավայրը:
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով ՝ ցուցարարները (հիմնականում «Նոր» կուսակցության ներկայացուցիչները) որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը:
Ոստիկանները նրանց խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո ընդհարում է սկսվել։ Ձերբակալվածների մասին չի հաղորդվում։
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան և շարունակվել մինչև ուշ գիշեր:
Ցուցարարները փորձել են բարձրանալ խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել: Արդյունքում ձերբակալվել է 14 մարդ։ Ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ոստիկան։
Նշենք, որ օրինագծի (որը հետ էր կանչվել 2023 թվականի մարտին տեղի ունեցած զանգվածային դժգոհության ֆոնին) կրկնակի նախաձեռնումը իշխանությունները հիմնավորում են նրանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։
Առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը նույն շարքին է դասում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում ՀԿ-ներին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին:
Վրաստանի իշխանություններին այդ օրինագծից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունը, ներառյալ ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը: