https://arm.sputniknews.ru/20240416/tehrany-dzhgvoh-e-taratsashrjanum-larvatsutjan-hnaravvor-atshic-hhum-irani-despan-74604184.html
Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև միջազգային իրավունքների հարգումը։ 16.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-16T15:51+0400
2024-04-16T15:51+0400
2024-04-16T16:28+0400
հայաստան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
մեհդի սոբհանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70798128_0:81:1562:960_1920x0_80_0_0_ea193da446ca8b0135e324de9e1b1cc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։Նրա խոսքով՝ լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների տարածքային ամբողջականության խախտումների բացառումն ու միջազգային իրավունքների հարգումը:Նա ընդգծեց, որ պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, և Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության և բարեկամության առանցքի վրա։Սոբհանին ևս մեկ անգամ շեշտեց՝ Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հերքում է այդ հաղորդագրությունները և ապատեղեկատվություն որակում դրանք` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70798128_87:0:1475:1041_1920x0_80_0_0_16a878468be1055985279e3cb849e354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան իրան դեսպան
Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
15:51 16.04.2024 (Թարմացված է: 16:28 16.04.2024) Լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև միջազգային իրավունքների հարգումը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից, որն ի վնաս է ինչպես տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարևանների համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների տարածքային ամբողջականության խախտումների բացառումն ու միջազգային իրավունքների հարգումը:
Նա ընդգծեց, որ պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, և Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության և բարեկամության առանցքի վրա։
«Տարածաշրջանին և աշխարհին մեր ուղերձն աշխարհի բոլոր երկրների համար նույնն է․ այն խաղաղության, անվտանգության և առաջընթացի մասին է։ Հարևանության քաղաքականությունը ԻԻՀ-ի գլխավոր առաջնահերթություններից է, Իրանի համար հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- ասաց դեսպանը։
Սոբհանին ևս մեկ անգամ շեշտեց՝ Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հերքում է այդ հաղորդագրությունները և ապատեղեկատվություն որակում դրանք` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է
կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։