00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան

© Sputnik / Aram NersesyanՎարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Բաժանորդագրվել
Փաստաբանն առաջիկայում կկարողանա զրուցել քաղաքացի Սամվել Վարդանյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած անձին` Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Երեկ ՔՊ–ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»,– գրել է փաստաբանը։
Պատգամավորին հասարակական տրանսպորտում վիրավորած երիտասարդը ձերբակալվել է
Նա նշել է, որ շուտով հնարավորություն կունենա զրուցելու Սամվելի հետ, ինչից հետո կներկայացնի մանրամասները:
Սամվել Վարդանյանը ապրիլի 15-ին` մինչ ձերբակալությունը, հայտնել էր, որ ինքը չի վիրավորել, ուղղակի հանրային պարսավանքի ինստիտուտն է փորձել գործի դնել։
Պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա։
«Ես ուզում էի վճարել, նա կանգնեց իմ ճանապարհին և սկսեց այնպիսի բաներ ասել, որ ասելու չէ։ Նույնիսկ այդ պայմաններում ես ասացի` ճանապարհ տուր, բայց չթողեց, և այդ ժամանակ ես հրեցի իրեն ու անցա։ Նա նկարահանելու իրավունք էլ չուներ, դա նշանակում է մտնել իմ սեփական տարածք»,– պատմեց Ասլանյանը։
Պատգամավորը վստահ է` միջադեպը պատահական չի եղել, այլ ուղղորդված մոտեցում էր։ Հարցին` արդյոք կարծում է, որ նրան հետևել են, Ասլանյանը շեշտեց` ուղղակի իրեն ճանաչում են։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի երիտասարդ Ալսանյանին նկարահանում է, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվել է այդ անձի ինքնությունը. Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0