https://arm.sputniknews.ru/20240416/karvogh-e-kvopit-ban-asem-pashinjany--vostikanutjan-barepvokhumneri-anhrazheshtutjan-masin-74609765.html
Կարող է` կոպիտ բան ասեմ. Փաշինյանը` ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին
Կարող է` կոպիտ բան ասեմ. Փաշինյանը` ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հույս ունի, որ ատեստավորումը գերազանցությամբ հանձնած ծառայողները կոլեկտիվներում չեն դառնա գայթակղության կամ բաժանության առիթ: 16.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-16T17:04+0400
2024-04-16T17:04+0400
2024-10-16T19:26+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
նիկոլ փաշինյան
հհ ոստիկանություն
ատեստավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74606707_0:24:1600:924_1920x0_80_0_0_2fd5a9dd086e2ddbaf060c913750e855.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներն անհրաժեշտություն էին, չնայած նրան, որ ոստիկանության քիչ ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստի ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։«Ատեստավորում անցած ոստիկանների թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի»,–նշել է Փաշինյանը:ՀՀ վարչապետը հույս ունի, որ ատեստավորումը գերազանցությամբ հանձնած ծառայողների օրինակը կոլեկտիվներում նոր խթան կդառնա:Նշենք, որ այս տարվա հունվարի դրությամբ ատեստավորման համար դիմել է ՆԳՆ ոստիկանության 1119 ծառայող: Ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74606707_0:0:1422:1066_1920x0_80_0_0_d0c087166de2e1dcf48179b8983c70f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), նիկոլ փաշինյան, հհ ոստիկանություն, ատեստավորում
ներքին գործերի նախարարություն (նգն), նիկոլ փաշինյան, հհ ոստիկանություն, ատեստավորում
Կարող է` կոպիտ բան ասեմ. Փաշինյանը` ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին
17:04 16.04.2024 (Թարմացված է: 19:26 16.10.2024) ՀՀ վարչապետը հույս ունի, որ ատեստավորումը գերազանցությամբ հանձնած ծառայողները կոլեկտիվներում չեն դառնա գայթակղության կամ բաժանության առիթ:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներն անհրաժեշտություն էին, չնայած նրան, որ ոստիկանության քիչ ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստի ժամանակ, հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ատեստավորում անցած ոստիկանների թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի»,–նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս ունի, որ ատեստավորումը գերազանցությամբ հանձնած ծառայողների օրինակը կոլեկտիվներում նոր խթան կդառնա:
«Կարող է` կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է»,–ասել է նա։
Նշենք, որ այս տարվա հունվարի դրությամբ ատեստավորման համար դիմել է ՆԳՆ ոստիկանության 1119 ծառայող: Ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական։