00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրան–Իսրայել կոնֆլիկտի խորացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ՀՀ–ի համար. Պարսյան

© Sputnik / Aram NersesyanՀայ–իրանական սահման
Հայ–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Հայ–իրանական սահման
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքի հակամարտությունները վերջին ամիսներին արդեն իսկ ազդել են տարածաշրջանային ու համաշխարհային բեռնափոխադրումների գների վրա։ Թանկացել են նաև հայաստանյան լոգիստիկ ուղիները։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրան–Իսրայել կոնֆլիկտի հնարավոր խորացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Իրանը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմական, անվտանգության կարևոր գործընկեր է, Հայաստանի համար արտաքին աշխարհին կապող երկրորդ ճանապարհն է Վրաստանից հետո», – ասաց տնտեսագետը` հավելելով, որ մեր երկրի համար խիստ կարևոր է Իրանի հետ տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային կապերի պահպանումն ու ամրապնդումը։
Բավական է նշել, որ 2023 թվականին ՀՀ–ի և Իրանի առևտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496,8 հազար դոլար։ Ընդ որում` Հայաստանից Իրան արտահանվող հիմնական ապրանքը էլեկտրաէներգիան է։ Իսկ Իրանից ՀՀ են ներկրվում բազմաթիվ ապրանքներ։ Բացի այդ, Հայաստանն Իրանի համար կարևոր է նաև վերարտահանման իմաստով։ Հայաստանի տնտեսությունը ևս իրանական ապրանքների վերարտահանումից բավական լուրջ գումարներ է ստանում։
«Իրանը մեզ համար կարևոր վառելիքաէներգետիկ այլընտրանք է։ Եթե ինչ–որ պատճառներով մենք զրկվենք ռուսական վառելիքից կամ չկարողանանք ստանալ բավարար քանակությամբ, որպես այլընտրանք կկարողանանք օգտագործել իրանական գազն ու նավթամթերքը։ Ցավոք, այս ուղղությամբ բավական աշխատանքներ չեն տարվում։ Բայց մեզ համար սա չափազանց կարևոր է էներգետիկ անվտանգության տեսանկյունից»,– ընդգծեց Պարսյանը։
Հատկանշական է, որ Իսրայելին ուղղված Իրանի հարվածին գրեթե անմիջապես և առաջինը արձագանքեց հենց նավթի շուկան։
Վերլուծաբանները կանխատեսեցին, որ համաշխարհային շուկայում նավթի «Brent» տեսակի գները 1-2 օրում կարող են կտրուկ աճել` հասնելով 1 բարելի դիմաց 100 դոլարի։Մեկ այլ կանխատեսման համաձայն` եթե Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները երկարատև բնույթ ստանան, դա կարող է հանգեցնել Պարսից և Օմանի ծոցերը կապող կարևոր ռազմավարական հանգույցի` Հորմուզի նեղուցի արգելափակման։ Այդ դեպքում, ըստ վերլուծաբանների, նավթի համաշխարհային գինը կարող է հասնել 130 դոլարի։
Նավթի շուկայի վերաբերյալ բացասական սպասումները, բարեբախտաբար, չիրականացան։ Ապրիլի 13-14-ին գրանցված որոշակի թանկացումը ապրիլի 15-ի առավոտյան փոխարինվեց գնի նվազմամբ` մինչև 92 դոլար բարձրացած նավթի ֆյուչերսային գինն այժմ դարձյալ 89.7 դոլարի սահմաններում է։
Կայունացման միտումը, Պարսյանի գնահատմամբ, համաշխարհային նշանակության քաղաքական հայտարարությունների արձագանքն է։
«Մտավախությունը մեծ էր, որ տարածաշրջանում մեծ կոնֆլիկտը կարող է համաշխարհային վառելիքաէներգետիկ լուրջ ճգնաժամ առաջացնել։ Սակայն ԱՄՆ–ի, Իրանի և Իսրայելի տարբեր շրջանակներից արվող հայտարարություններն այն մասին, որ իրենք չեն արձագանքելու կամ նպատակահարմար չեն գտնում այս պահին ինչ–որ ձևով արձագանքել Իրանին, կամ որ հարվածի վնասներն էական չեն, հանգեցրինշուկայի կայունացման։ Հիմա նավթի համաշխարհային շուկայում զսպվածություն կա։ Բայց, իհարկե, լարումը պահպանվում է, ռիսկը շարունակում է բարձր մնալ»,– պարզաբանեց տնտեսագետը` նշելով, որ նավթի, հետևաբար և բենզինի գնի կանխատեսումներն այս պահին բավական անորոշ են։
Պարսյանն ընդգծեց, որ համաշխարհային շուկայում առկա վայրիվերումները միայն վերջին 1-2 օրերի իրադարձությունների հետևանք չեն. այս գործընթացը սկիզբ է առել դեռ 2023թ–ի հոկտեմբերից և գնալով ավելի ու ավելի է խորանում։ Մերձավոր Արևելքում սրված հակամարտությունները վերջին ամիսներին արդեն իսկ ազդել են տարածաշրջանի ու նաև համաշխարհային բեռնափոխադրումների գների վրա։ Թանկացել են նաև հայաստանյան լոգիստիկ ուղիները։
Բացասական սպասումներ են ձևավորվել նաև ներդրումների ոլորտում։
«Ներդրումները նախընտրում են խաղաղ նավահանգիստներ։ Ներդրողներն ավելի զգուշավոր են գումարներ փոխանցում այն տարածաշրջաններ, որտեղ հնարավոր են նոր կոնֆլիկտներ։ Դրա վառ օրինակը Դուբայի անշարժ գույքի շուկան է, որտեղ վերջին ամիսների ընթացքում որոշակի լճացում է նկատվում։ Ներդրողները վերապահումներ ունեն այստեղ նոր գումարներ ներդնելու առումով։ Իսկ իրանա–իսրայելական կոնֆլիկտը վերջին օրերին նոր ալիքներ հաղորդեց այդ բացասական սպասումերին»,– ասացՊարսյանը։
Հակամարտության սրացումներից անմասն չի մնում նաև օդային փոխադրումների ոլորտը։ Իրան–Իսրայել վերջին լարման հետևանքով 2-3 օր տարածաշրջանում գրեթե դադարեցվել էին թռիչքները։ Նման դադարներ ապագայում ևս, Պարսյանի գնահատմամբ, ժամանակ առ ժամանակ կարող են լինել, ինչը չի կարող ազդել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանի երկրների տնտեսության վրա։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Լրահոս
0