00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելը Թուրքիան է մշտապես առաջ տարել. Արման Թաթոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն անթույլատրելի է համարել նաև «Մեծ եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական դարձնելու հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհի անուն–ազգանունների ցուցակ կազմելը Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում համարելը իշխանության կողմից Հայաստանի պետականության դեմ ուղղված քայլ է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։
Նշենք, որ ապրիլի 15-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 1,5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։

«Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում։ Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը։ Ցեղասպանագետ գիտնականները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները երբևէ կասկածի տակ չեն դրել 1,5 մլն զոհերի թիվը: Դա երբեք քննարկման առարկա էլ չի եղել: Ավելին, զոհերի թիվը բոլորովին կապ չունի ցեղասպանություն հանցագործության հետ։ Դա որոշակի թվով մարդկանց սպանություն չէ, այլ ժողովրդի ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք։ Այս մոտեցումը նաև բացահայտ անարգանք է անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ»,– նշված է հայտարարության մեջ:

Հիմնադրամն անթույլատրելի է համարել նաև «Մեծ եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական դարձնելու հայտարարությունը։ Թաթոյանը բացատրել է, որ «Ցեղասպանությունը» միջազգային իրավական ամրագրում ունեցող հասկացություն է, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է։ Դրա համար սահմանված է կոնկրետ քրեական պատիժ, քրեական հետապնդման մեխանիզմ։ «Եղեռնը» հայկական նշանակության բառ է, որն առավելապես պատմական և ոչ միջազգային իրավական նշանակություն ունի։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծել էր, որ այդ հաշվարկը պետք է արվի, որովհետև գուցե 1,5 մլն չէ, այլ ավելի շատ կամ ավելի քիչ է զոհերի թիվը։
Լրահոս
0