00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը համակարգված ձևով ջնջում է հայկական ներկայության հետքերը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար, ինչի կոչ է արել ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի իր որոշման մեջ։ Հաագայում դատարանի այսօրվա նիստում հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ։
«Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի, ինչպես նշված է 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ, ապահովելու, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ և անարգել կերպով։ Տարիներ շարունակ սպառնալուց հետո՝ Ադրբեջանը իրականացրեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ ուժեղացնում է այն՝ համակարգված կերպով ջնջելով հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ մինչև դատարանում ընթանում է գործի քննությունը»,- հայտարարել է Կիրակոսյանը։
Անդրադառնալով «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» ներկայացված հակընդդեմ հայցին՝ Կիրակոսյանը շեշտել է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը որևէ ապացույց չունի, միայն ներկայացնում է կեղծ, հորինված, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ։
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին իր ելույթի ժամանակ մանրամասն խոսել է Ադրբեջանում տարածվող և խրախուսվող հայատյացության քաղաքականության մասին։ Ընթացքում նա նաև տարբեր լուսանկարներ է ցուցադրել, այդ թվում, Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից»։ Լուսանկարներում երևում են նաև ադրբեջանցի երեխաներ, որոնք, օրինակ, ձեռքերով խեղդում են հայ զինվորին, լուսանկարվում նվաստացուցիչ վիճակում հայտնված հայ գերիների հետ և այլն։
Հռոմի պապն աղոթում է Արցախից բռնի տեղահանվածների համար
«Զինված կոնֆլիկտի ժամանակ կային ադրբեջանցի զինվորներ, որոնց հագուստին հատուկ նշաններ էին ամրացված (խմբ․ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի նկարով) գրությունով՝ «Հայեր, մի՛ փախեք, միևնույն է՝ մեռնելու եք, միայն թե ուժասպառ եղած»,-նշել է Մերֆին։
Պրոֆեսորը նաև փաստեր է ներկայացրել, որ հայատյացությունն Ադրբեջանում տարածվում է և խրախուսվում պետական մակարդակով։ «Նախագահ Ալիևը շարունակաբար էթնիկ հայերին բնութագրում է որպես «ֆաշիստ», «գիշատիչներ», «շներ», «վայրի գազաններ», «բորենիներ» և այլն»,- ասել է Մերֆին։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0