00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին ընթերցմամբ ընդունվեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 88 կողմ ձայն:
Նախագիծը ներկայացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Իրաքից ժամանած եզդիները ապաստան են հայցում ՀՀ–ում. Մանասյանն ու Բաքոյանն այցելել են նրանց
«Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 21-րդ դարում և այն մինչ օրս ավարտված չէ։ 2600–ից ավելի կին և աղջիկ դեռ իսլամիստների ձեռքում են, նրանց ճակատագրերն անհայտ են։ Ճամբարներում էլ հարյուրավոր, հազարավոր եզդիներ են գտնվում, վերջիններիս կյանքն արդեն 10 տարի է՝ անմխիթար վիճակում է։ Անընդունելի եմ համարում այն ինչ տեղի է ունենում 21-րդ դարում»,– ասաց Բաքոյանը։
Պատգամավորը շեշտեց, որ եզդիների ցեղասպանության վերաբերյալ հայ հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն է տեսնում։
Նա ընդգծեց, որ ԱԺ–ում ներկա են եզդիական համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք վերապրել են այդ ցեղասպանությունը, որոնց ընտանիքի անդամները սպանվել են, քույրերն ու մայրերն էլ արաբական շուկաներում վաճառքի են հանվել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթի ժամանակ հիշեցրեց` ցեղասպանությունն իրականացնելիս «Իսլամական պետությունը» միայնակ չի եղել, թիկունքին Թուրքիան է եղել։
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն էլ կարևորեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի առաջարկով պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին եզդի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Մենք ապրումակցում ենք, քանի որ միանման ճակատագրեր ենք ունեցել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի աշխարհում որևէ մեկն իր մաշկի գույնի, կրոնի, ազգության, լեզվի կամ այլակարծության համար չհետապնդվի և չցեղասպանվի։ Մենք դատապարտում ենք այդ ոճրագործությունը, Հայաստանը միջազգային կառույցներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր»,– նշեց Արշակյանը։
Հիշեցնենք, որ եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թվականին, Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում։ Ոճրագործությունն իրականացրել է «Իսլամական պետությունը»։
Եզդիների ցեղասպանությունը ճանաչել են Իրաքը, Հայաստանը, Շոտլանդիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Պորտուգալիան, Ավստրալիան, Իտալիան, Ֆրանսիան, Իրաքյան Քուրդիստանը, Իռլանդիան, Կանադան և ԵՄ–ն։
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է այսօր՝ ապրիլի 16-ին:
Լրահոս
0