https://arm.sputniknews.ru/20240415/inch-khstacumner-klinen-rd-mutq-gvortsvogh-otarerkracineri-hamar-parzabanum-e-pvordzagety-74563295.html
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը
Sputnik Արմենիա
Միգրանտներին առնչվող փոփոխություններ են լինելու մի շարք ուղղություններում` կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ և այլն։ 15.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-15T15:43+0400
2024-04-15T15:43+0400
2024-04-15T15:44+0400
հայաստան
ռուսաստան
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/828/42/8284221_0:0:3072:1728_1920x0_80_0_0_4c6ea060dd6ca5fcd53ab7cc9fcf52f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է օտարեկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՌԴ մուտքի, ելքի, ինչպես նաև այդ երկրում գտնվելու և բնակության պայմանների մասին օրինագիծ, որով խստացվում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց օրինագծի մանրամասները։Նշենք, որ այն փոփոխություններ է ենթադրվում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։Անդրադառնալով աշխատելու նպատակով մեկնողներին առնչվող հարցին` փորձագետը շեշտեց` մուտքի պահից սկսած 30 օրում 4 բան պետք է անեն` միգրացիոն հաշվառման կանգնեն, տարածքային հաշվառման ծառայությունում բուժզննում անցնեն, այդ տեղեկանքը հանձնեն տարածքային միգրացիոն ծառայություն, ապա հենց այնտեղ էլ մատնահետք հանձնեն և լուսանկարվեն։Ռուսաստանում միգրանտները ստիպված կլինեն բիոմետրիկ տվյալներ հանձնել SIM քարտեր գնելու համար«Այս բոլոր գործողություններից հետո այդ անձանց նույնականացնում են, տրամադրում պլաստիկ քարտ, որը 10 տարի ժամկետի մեջ է։ Աշխատանքի նպատակով մեկնողները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ պետք է բուժզննում անցնեն։ Եթե ընտանիքի անդամ են, ապա այդ դեպքում ժամկետը 90 օր է։ Նրանք էլ պարտավոր են բուժզննում անցնել այդ ընթացքում` մատնահետք հանձնել ու քարտը ստանալ, սա վերաբերում է 6+ տարեկան բոլոր անձանց»,– նշեց փորձագետը։Վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների դեպքում քննարկումներ են ընթանում, որպեսզի լուսանկարվելու և մատնահետք հանձնելու գործընթացն իրականացվի օդանավակայանում։ Խոսվում է նաև այն մասին, որ դեսպանատներում նույնպես հնարավորություն լինի կենսաչափական տվյալները լրացնել։Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում քաղաքացու մասին առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը։ Քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղ։Ըստ նրա` մուտքի արգելքի խնդիրների առաջ կանգնել են նաև հայ միգրանտները։ ՀՀ քաղաքացիներից շատերը, բավարար իրազեկված չլինելով, ժամկետները չեն պահպանում։Միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են օտարերկրացի աշխատողներ ունենալ։ Այդ նպատակով նախատեսվում է գործարկել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստր։Փորձագետի խոսքով` 2022 և 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։Միգրացիոն փոփոխությունները վերաբերում են բոլորին, անկախ նրանից` անձը որ երկրի քաղաքացի է։ Մասնագետը նշեց` նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ենթադրվում է, որ մուտքի արգելք ստացողների թիվը կավելանա, իսկ ՌԴ մեկնողների թիվը կկրճատվի։Նշենք, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքը կատարվում է դեռ 2018 թվականից։ Յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների որոշակի խմբաքանակ է կյանքի կոչվում։ 2023 թվականին ևս եղել են խստացումներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողել միգրացիոն հոսքի վրա։Հիշեցնենք, որ 2023 թվականին ՌԴ–ից արտաքսված միգրանտների թիվը կազմել է 110 000 (65%-ով շատ, քան 2022 թվականին)։Մոսկվայում իրականացված շրջայցի ընթացքում ապրիլի 10-ին ոստիկանության աշխատակիցները միգրացիոն օրենսդրության խախտման ավելի քան 6 000 փաստ են հայտնաբերել. ՌԴ-ից կարտաքսվի մոտ 840 միգրանտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/828/42/8284221_0:0:2732:2048_1920x0_80_0_0_445356bc6d8cd7531ab095be57846fac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, միգրանտ
հայաստան, ռուսաստան, միգրանտ
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը
15:43 15.04.2024 (Թարմացված է: 15:44 15.04.2024) Միգրանտներին առնչվող փոփոխություններ են լինելու մի շարք ուղղություններում` կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ և այլն։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է օտարեկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՌԴ մուտքի, ելքի, ինչպես նաև այդ երկրում գտնվելու և բնակության պայմանների մասին օրինագիծ, որով խստացվում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց օրինագծի մանրամասները։
Նշենք, որ այն փոփոխություններ է ենթադրվում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։
«Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ժամանակավոր կեցության ժամկետներին։ Գործող օրենսդրության համաձայն` ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ կարող են Ռուսաստանում գտնվել 90 օր։ Հիմա առաջարկվում է, որ 365 օրվա մեջ քաղաքացին իրավունք ունենա գտնվել 90 օր։ Ընդ որում` եթե նախկինում քաղաքացին ՌԴ-ից դուրս գալով ու վերադառնալով կեցության ժամկետները զրոյացնում էր, հետո կրկին հաշվարկվում էր, ապա այսօր այդպես չէ։ Կեցության օրերի քանակը հաշվարկվում է տարվա սկզբից կատարած առաջին մուտքից»,– ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Անդրադառնալով աշխատելու նպատակով մեկնողներին առնչվող հարցին` փորձագետը շեշտեց` մուտքի պահից սկսած 30 օրում 4 բան պետք է անեն` միգրացիոն հաշվառման կանգնեն, տարածքային հաշվառման ծառայությունում բուժզննում անցնեն, այդ տեղեկանքը հանձնեն տարածքային միգրացիոն ծառայություն, ապա հենց այնտեղ էլ մատնահետք հանձնեն և լուսանկարվեն։
«Այս բոլոր գործողություններից հետո այդ անձանց նույնականացնում են, տրամադրում պլաստիկ քարտ, որը 10 տարի ժամկետի մեջ է։ Աշխատանքի նպատակով մեկնողները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ պետք է բուժզննում անցնեն։ Եթե ընտանիքի անդամ են, ապա այդ դեպքում ժամկետը 90 օր է։ Նրանք էլ պարտավոր են բուժզննում անցնել այդ ընթացքում` մատնահետք հանձնել ու քարտը ստանալ, սա վերաբերում է 6+ տարեկան բոլոր անձանց»,– նշեց փորձագետը։
Վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների դեպքում քննարկումներ են ընթանում, որպեսզի լուսանկարվելու և մատնահետք հանձնելու գործընթացն իրականացվի օդանավակայանում։ Խոսվում է նաև այն մասին, որ դեսպանատներում նույնպես հնարավորություն լինի կենսաչափական տվյալները լրացնել։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում քաղաքացու մասին առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը։ Քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղ։
Ըստ նրա` մուտքի արգելքի խնդիրների առաջ կանգնել են նաև հայ միգրանտները։ ՀՀ քաղաքացիներից շատերը, բավարար իրազեկված չլինելով, ժամկետները չեն պահպանում։
«Օրենքով նախատեսված ընթացակարգով իրենց փաստաթղթերը չեն կազմում, հաշվառվում են մեկ տեղ, բնակվում են մեկ այլ տեղ, արդյունքում խնդիրների առաջ են կանգնում»,– ասաց Բեժանյանը։
Միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են օտարերկրացի աշխատողներ ունենալ։ Այդ նպատակով նախատեսվում է գործարկել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստր։
Փորձագետի խոսքով` 2022 և 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
Միգրացիոն փոփոխությունները վերաբերում են բոլորին, անկախ նրանից` անձը որ երկրի քաղաքացի է։ Մասնագետը նշեց` նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ենթադրվում է, որ մուտքի արգելք ստացողների թիվը կավելանա, իսկ ՌԴ մեկնողների թիվը կկրճատվի։
Նշենք, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքը կատարվում է դեռ 2018 թվականից։ Յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների որոշակի խմբաքանակ է կյանքի կոչվում։ 2023 թվականին ևս եղել են խստացումներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողել միգրացիոն հոսքի վրա։
Հիշեցնենք, որ 2023 թվականին
ՌԴ–ից արտաքսված միգրանտների թիվը կազմել է 110 000 (65%-ով շատ, քան 2022 թվականին)։
Մոսկվայում իրականացված շրջայցի ընթացքում ապրիլի 10-ին ոստիկանության աշխատակիցները միգրացիոն օրենսդրության խախտման ավելի քան
6 000 փաստ են հայտնաբերել. ՌԴ-ից կարտաքսվի մոտ 840 միգրանտ։