https://arm.sputniknews.ru/20240415/hhn-chi-dzgtum-khzel-rd-i-het-herustaherardzakman-pajmanagiry-nakharar-74560428.html
ՀՀ–ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար
ՀՀ–ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար
Sputnik Արմենիա
Հայկական կողմը համաձայնագրի դադարեցման մասին մտածում է միայն որպես ծայրահեղ միջոց և ակնկալում է, որ պայմանագրի բարելավման վերաբերյալ իր փաստարկները ըմբռնման... 15.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-15T15:11+0400
2024-04-15T15:11+0400
2024-04-15T15:17+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եթեր
հեռուստատեսություն
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74555305_0:19:1600:919_1920x0_80_0_0_9f9ca9017bf111cb2c9cc98445a6f7ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ-ն չի ձգտում խզել «ՀՀ և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Այդ մասին այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։Նա վստահեցրեց, որ հայկական կողմը երբեք նման ազդակներ չի տվել ռուս գործընկերներին։Նախարարությունը չի ցանկանում փակել հեռուստաեթերը գործընկեր երկրի հեռուստաալիքների համար` այս կամ այն անձանց նկատմամբ իր անձնական վերաբերմունքի պատրվակով։ Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ պետք է սահմանվեն էթիկետի հստակ կանոններ, որոնց պահպանմանը կհետևեին երկու երկրների լիազոր մարմինները։«Գողական ռոմանտիկան» եթերում կսահմանափակվի. ԱԺ–ն ընդունեց նախագիծըՀամաձայնագրում, մասնավորապես, նշված է, որ կողմերը պետք է զերծ մնան այլ պետության և նրա ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններից: Միաժամանակ, խաղի կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության ոչ մի մեխանիզմ նախատեսված չէ։Հայկական կողմն ակնկալում է, որ բոլոր հնարավոր տարաձայնությունները կլուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։Նա նշեց, որ ՀՀ Հանրային հեռուստաընկերության ցանցում հեռարձակվում է ռուսական երեք հեռուստաալիք: 2020 թ. ստորագրված զանգվածային հաղորդակցության մասին համաձայնագրում նշվում է, որ հեռարձակումը կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով, սակայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում։Ինչու են արգելափակվել Սոլովյովի հաղորդումները․ պարզաբանում է Մխիթար ՀայրապետյանըՆախարարի խոսքով՝ ռուս գործընկերները հայտարարել են, որ դա հնարավոր չէ տեխնիկական պատճառներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0f/74555305_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7567dbf04cb29b80278dddf5401b50f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եթեր, հեռուստատեսություն, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եթեր, հեռուստատեսություն, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ–ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար
15:11 15.04.2024 (Թարմացված է: 15:17 15.04.2024) Հայկական կողմը համաձայնագրի դադարեցման մասին մտածում է միայն որպես ծայրահեղ միջոց և ակնկալում է, որ պայմանագրի բարելավման վերաբերյալ իր փաստարկները ըմբռնման կարժանանան ռուս գործընկերների կողմից:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ-ն չի ձգտում խզել «ՀՀ և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Այդ մասին այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա վստահեցրեց, որ հայկական կողմը երբեք նման ազդակներ չի տվել ռուս գործընկերներին։
Նախարարությունը չի ցանկանում փակել հեռուստաեթերը գործընկեր երկրի հեռուստաալիքների համար` այս կամ այն անձանց նկատմամբ իր անձնական վերաբերմունքի պատրվակով։ Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ պետք է սահմանվեն էթիկետի հստակ կանոններ, որոնց պահպանմանը կհետևեին երկու երկրների լիազոր մարմինները։
Համաձայնագրում, մասնավորապես, նշված է, որ կողմերը պետք է զերծ մնան այլ պետության և նրա ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններից: Միաժամանակ, խաղի կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության ոչ մի մեխանիզմ նախատեսված չէ։
Հայկական կողմն ակնկալում է, որ բոլոր հնարավոր տարաձայնությունները կլուծվեն խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։
«Ես ասել եմ` եթե մեր փաստարկները չընկալվեն, մենք կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին, բայց ի սկզբանե դրան չենք ձգտում։ Եթե մենք այս կամ այն պատրվակով ձգտեինք դրան, մենք չէինք առաջարկի բարելավել այդ համաձայնագիրը»,– ավելացրեց նախարարը։
Նա նշեց, որ ՀՀ Հանրային հեռուստաընկերության ցանցում հեռարձակվում է ռուսական երեք հեռուստաալիք: 2020 թ. ստորագրված զանգվածային հաղորդակցության մասին համաձայնագրում նշվում է, որ հեռարձակումը կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով, սակայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում։
Նախարարի խոսքով՝ ռուս գործընկերները հայտարարել են, որ դա հնարավոր չէ տեխնիկական պատճառներով։