00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանիան ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ բանակցում է Հայաստանի հետ

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել մեդիապահոցԼոնդոն
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Լոնդոն
Բաժանորդագրվել
Համայնքների պալատն ավելի վաղ օրենք էր ընդունել, ըստ որի` միգրանտները Ռուանդա կարտաքսվեն ապաստանի մասին նրանց խնդրագրերի քննարկման ընթացքում: Այժմ Լոնդոնը ցանկանում է նման սխեմա կիրառել այլ երկրների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին։
«Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ»,-ասվում է հրապարակման մեջ, որում հղում է արվում բրիտանական ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերին:
Ըստ ԶԼՄ–ների` նշված փաստաթղթերի բովանդակությունը կապված է վերջին 18 ամիսների ընթացքում բրիտանական կառավարության աշխատանքի հետ՝ գտնելու այն երկրները, որոնք կարող են շահագրգռված լինել Ռուանդայի սխեմայի կրկնությամբ: Նշված չորս երկրների հետ աշխատանքը Բրիտանիայի կողմից առաջնային ուշադրություն է պահանջում։
Հաղորդվում է, որ համագործակցությունը քննարկվել է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, բայց նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այդ համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են քննարկումներից։
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցությունների առաջընթացը կանգ է առել Ռուանդայի հետ համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, հենց որ Ռուանդայի սխեման գործարկվի:
Հունվարին համայնքների պալատը (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը) վերջնական ընթերցմամբ ընդունեց փախստականներին Ռուանդա արտաքսելու մասին օրենքը՝ չնայած պատգամավորների շրջանում լուրջ տարաձայնություններին: Այժմ տեքստը պետք է քննարկվի Լորդերի պալատում։
Լրահոս
0