https://arm.sputniknews.ru/20240414/patani-erazhishtneri-evratesil-2024-mrcujtum-hhknerkajacni-hvobvojahar-hajk-heqeqjany-74530739.html
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը
Sputnik Արմենիա
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ 14.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-14T12:22+0400
2024-04-14T12:22+0400
2024-04-14T12:24+0400
եվրատեսիլ
հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայկ հեքեքյան
պատանի երաժիշտների եվրատեսիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74530372_0:123:779:561_1920x0_80_0_0_60f9151f067e32e00f8bbea3b1953c0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–ն կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։Նշվում է, որ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը։«ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են ՀՀ–ում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում:Նշենք, որ մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74530372_0:101:779:685_1920x0_80_0_0_d672327afdb9bf81a53a06af7ba78e44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրատեսիլ, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հայկ հեքեքյան, պատանի երաժիշտների եվրատեսիլ
եվրատեսիլ, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հայկ հեքեքյան, պատանի երաժիշտների եվրատեսիլ
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը
12:22 14.04.2024 (Թարմացված է: 12:24 14.04.2024) Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–ն կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։
Նշվում է, որ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը։
«ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են ՀՀ–ում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։