00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Վրաստանի ահեղ Սամշվիլդեն դարձավ հայկական Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը

© Sputnik / Lilit HarutyunyanՍամշվիլդեի ամրոցը
Սամշվիլդեի ամրոցը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2024
Սամշվիլդեի ամրոցը
Բաժանորդագրվել
Վրաստանի Քարթլի շրջանում հոսող երկու գետերի հանգույցում պատմությունը հիշատակ է թողել Սամշվիլդե բերդաքաղաքի տեսքով, որը կարելի է Լոռի բերդի երկվորյակն անվանել։ Թե ինչ է իրենից ներկայացնում Սամշվիլդեն, և թե ինչու այն դարձավ Լոռի բերդի նախատիպը՝ Sputnik Արմենիայի նյութում։
Սամշվիլդեն, որը հայտնի է նաև Շամշուլդե անունով, Քարթլիի (Արևելյան Վրաստանի պատմական մարզ) հնագույն քաղաքներից մեկն է, որը կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ։ Շատերը կզարմանան, երբ իմանան, որ այն ժամանակին եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաքը, ընդ որում՝ առաջին մայրաքաղաքը։
978 թվականին, երբ Աշոտ Գ Ողորմածի որդին՝ Գուրգեն Ա թագավորը, որը հայտնի է նաև Կյուրիկե Ա անունով և Բագրատունիների նոր ճյուղի՝ Կյուրիկյանների տոհմի հիմնադիրն է, դրեց Տաշիր-Ձորագետի թագավորության հիմքը և հենց Սամշվիլդեն հռչակվեց նրա մայրաքաղաք։
Gitarshav տուրիստական խմբի ղեկավար Սահակ Վարդանյանը պատմում է, որ Շամշուլդեն հայկական թագավորության մայրաքաղաքի կարգավիճակը պահպանել է ընդհուպ մինչև 1065 թվականը: Այդ ժամանակ վրաց թագավոր Բագրատ Դ-ին հաջողվել է որսորդության ժամանակ խորամանկությամբ գերի վերցնել Հայոց թագավոր Կյուրիկե Բ-ին (Կյուրիկե Ա-ի թոռանը) նրա եղբոր` Սմբատի հետ միասին։ Ազատություն ստանալու համար Կյուրիկե Բ-ն ստիպված է եղել Բագրատ Դ-ին հանձնել Շամշուլդեն, այնուհետև թագավորության մայրաքաղաքը տեղափոխել Լոռի։
Ցավոք, այսօր «Լոռի Բերդ քաղաքատեղիում» քիչ բան է պահպանվել։ Բացի թշնամու բազմաթիվ արշավանքներից, պատմական արգելոցն անցյալ դարասկզբին շատ է տուժել նաև տեղի բնակչության գործունեությունից։
© Sputnik / Lilit HarutyunyanԼոռի Բերդ բնակավայրի պարիսպները և գլխավոր դարպասները
Стены и главные ворота Городища Лори-берд - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Լոռի Բերդ բնակավայրի պարիսպները և գլխավոր դարպասները
«Քաղաքի պատերի մեծ մասը, ինչպես նաև Լոռի Բերդի մյուս շինությունները գյուղացիները քանդել են սեփական տները կառուցելու համար։ Որոշ գյուղացիների բակերում կամ տների պատերի մեջ քարեր կան, որոնք պատմական արժեք են ներկայացնում»,-պատմում է Սահակը։
Պատմական արգելոցում լավ են պահպանվել քաղաքի պարիսպները՝ աշտարակներով, բաղնիքների երկու համալիր՝ մեծ և փոքր, ինչպես նաև բարդ ճակատագիր ունեցած եռանավ բազիլիկ եկեղեցին (հնագետ Արման Նալբանդյանի տվյալներով՝ այս վայրում ի սկզբանե եղել է քրիստոնեական սրբավայր, որը հետագայում վերածվել է վարչական շենքի, իսկ հիմա գյուղացիները, երբեմն էլ զբոսաշրջիկները նորից մոմեր են վառում այստեղ)։ Ահա, ըստ էության, այն ամենը, ինչն այսօր այս վայրը կարող է առաջարկել հետաքրքրասեր ճանապարհորդներին: Իսկ Սամշվիլդեն ընդհակառակը, կարող է պարծենալ իր պատմական հուշարձանների շատ ավելի լավ պահպանությամբ։
© Sputnik / Lilit HarutyunyanԵռանավ բազիլիկ եկեղեցին Լոռի Բերդ բնակավայրում
Трехнефная базилика в Городище Лори-берд - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Եռանավ բազիլիկ եկեղեցին Լոռի Բերդ բնակավայրում

Ի՞նչ է իրենից ներկայացնում Սամշվիլդեն այսօր

Քաղաքը գեղատեսիլ սարահարթում է՝ Խրամ և Ճիվճավի գետերի խորը և անառիկ կիրճերի միջև, այնտեղից շունչը կտրվելու աստիճան գեղեցիկ տեսարան է բացվում։
Նույնկերպ էլ Լոռի Բերդը հպարտորեն վեր է խոյանում Ձորագետ և Ուռուտ գետերի կիրճերի եզրին՝ դժվարամատչելի բարձունքում։ Երկու վայրերում էլ խորը և զառիթափ ժայռերը դարեր շարունակ հուսալի բնական խոչընդոտ են ծառայել թշնամիների դեմ:
© Sputnik / Lilit HarutyunyanՍամշվիլդեի կիրճը
Каньон Самшвилде - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Սամշվիլդեի կիրճը
Վերադառնանք Սամշվիլդեին․․․․ պատմական համալիրը գտնվում է Թեթրի Ցկարոյից 6-7 կմ հեռու։ Զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքների և մեծ թվով զբոսաշրջիկների բացակայությունն այս վայրն էլ ավելի ինքնատիպ է դարձնում։
Գլխավոր դարպասին անմիջապես հարում է գյուղական խորդուբորդ ճանապարհը, ուստի ավելի լավ է ոտքով անցնել այն։ Դեպի գլխավոր դարպաս տանող ճանապարհն էլ անցնում է երբեմնի բանուկ քաղաքի գլխավոր փողոցով, որը երկու կողմից պարսպապատված է երկու մետրանոց պատով։ Այս պատի վրա ո՛չ աշտարակներ կան, ո՛չ ամրություններ։
© Sputnik / Lilit HarutyunyanԳլխավոր դարպաս տանող գյուղական խորդուբորդ ճանապարհը
Главная улица, ведущая к Самшвилде - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Գլխավոր դարպաս տանող գյուղական խորդուբորդ ճանապարհը
Բերդաքաղաքի մուտքի մոտ մեզ դիմավորում է Սուրեն պապը, որն ավելի քան տասը տարի Շամշուլդեի ավերակների պահապանն է։ Նա պատմում է, որ հատկապես օգոստոսին՝ Աստվածածնի Վերափոխման տոնին, շատ հայեր են գալիս այստեղ։
Գլխավոր մուտքի մոտ է գտնվում Աստվածածնի փոքրիկ ու հարմարավետ տաճարը։ Ուշադրություն է գրավում եզակի մենհիր-խաչքարը՝ Սմբատ իշխանին հիշատակող 1044 թվականի հայկական արձանագրությամբ։ Ի սկզբանե այս մասունքը բաց երկնքի տակ էր, իսկ հիմա ցուցադրվում է եկեղեցու խորանի մոտ:
© Sputnik / Lilit HarutyunyanՍամշվիլդեի Աստվածածին եկեղեցին
Церковь Богородицы в Самшвилде - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Սամշվիլդեի Աստվածածին եկեղեցին
Եկեղեցուց ոչ հեռու քարե ձի է կանգնած։ Ուշադիր զննելու դեպքում կարելի է տեսնել արձանի կողային մասում փորագրված մարդկային կերպարանքը, ինչպես նաև հրացանի, փամփուշտների, եղջյուրի և սրի պատկերները։
Այս ձին իրավամբ համարվում է Շամշուլդեի խորհրդանիշն ու այցեքարտը՝ ճանապարհորդներին հրավիրելով ընկղմվել խոր հնության մեջ։
© Sputnik / Lilit HarutyunyanՄենհիր-խաչքարը՝ Սմբատ իշխանին հիշատակող 1044 թվականի հայկական արձանագրությամբ
Менгир-хачкар с армянской надписью в церкви Богородицы в Самшвилде - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Մենհիր-խաչքարը՝ Սմբատ իշխանին հիշատակող 1044 թվականի հայկական արձանագրությամբ
Անցնելով գլխավոր ճանապարհով՝ թեքվում ենք աջ, և հիասքանչ տեսարան է բացվում դեպի կիրճը։ Շարժվելով դեպի կիրճի եզրը՝ մեծ երկանքի քար ենք հայտնաբերում, որը կարծես անմիջապես գետնից է աճում: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այստեղ ժամանակին ձիթհանք է եղել։
Դժբախտաբար, պալատը շատ վատ է պահպանվել. դրանից մնացել է միայն փոքր պատուհաններով մի պատ և մի քարակույտ:
© Sputnik / Lilit Harutyunyan

Սամշվիլդեի պալատական շենքի ավերակները

Սամշվիլդեի պալատական շենքի ավերակները - Sputnik Արմենիա
1/3

Սամշվիլդեի պալատական շենքի ավերակները

© Sputnik / Lilit Harutyunyan

Սամշվիլդեի Աստվածածին եկեղեցու մոտի քարե ձին

Սամշվիլդեի Աստվածածին եկեղեցու մոտի քարե ձին - Sputnik Արմենիա
2/3

Սամշվիլդեի Աստվածածին եկեղեցու մոտի քարե ձին

© Sputnik / Lilit Harutyunyan

Սամշվիլդեի ձիթհանքի ավերակները

Սամշվիլդեի ձիթհանքի ավերակները - Sputnik Արմենիա
3/3

Սամշվիլդեի ձիթհանքի ավերակները

1/3

Սամշվիլդեի պալատական շենքի ավերակները

2/3

Սամշվիլդեի Աստվածածին եկեղեցու մոտի քարե ձին

3/3

Սամշվիլդեի ձիթհանքի ավերակները

Զբոսաշրջիկները պետք է ուշադրություն դարձնեն Սամշվիլդեի երկու քարակույտերին, սակայն կոնկրետ ինչ պատմական իրադարձությունների մասին են դրանք վկայում՝ տեղեկություններ չկան։
Ձիթհանքից գլխավոր ճանապարհով ևս մի քանի քայլ, և ձեր առջև կանգնած են միջնաբերդի ահռելի աշտարակները՝ մոտ 60 մետր երկարությամբ: Միջնաբերդն այնպես է նախագծված, որ ներս մտնող թշնամին ակնթարթորեն կհայտնվի խաչաձև եռակողմ կրակի տակ, իսկ չորրորդ կողմում նրան անհատակ անդունդ է սպասում։ Նույն սկզբունքով է կառուցվել նաև Լոռի բերդը։
Համարձակ այցելուները կարողանում են բարձրանալ միջնաբերդի երկու մետր հաստությամբ պատերին` իհարկե չմոռանալով զգուշության մասին: Ռիսկը պարգևատրվում է բուն քաղաքի և կիրճի ցնցող տեսարաններով:
© Sputnik / Lilit Harutyunyan

Սամշվիլդեի ամրոցը

Սամշվիլդեի ամրոցը - Sputnik Արմենիա
1/2

Սամշվիլդեի ամրոցը

© Sputnik / Lilit Harutyunyan

Սամշվիլդեի ամրոցը

Սամշվիլդեի ամրոցը - Sputnik Արմենիա
2/2

Սամշվիլդեի ամրոցը

1/2

Սամշվիլդեի ամրոցը

2/2

Սամշվիլդեի ամրոցը

Միջնաբերդի հետևում բաղնիքներ են և ջրի խոշոր ավազաններ։ Ներկայումս այդ տարածքը պարսպապատված է կարմիր-սպիտակ ժապավեններով. այնտեղ հնագիտական պեղումներ են ընթանում։
Բերդից դուրս ևս երեք եկեղեցի կա, որոնցից յուրաքանչյուրը յուրովի բացառիկ է. հայտնի Սամշվիլդեի Սիոնը, կյուրիկյանների եռանավ բազիլիկը և Սուրբ Թեոդորի դահլիճային եկեղեցին:
© Sputnik / Lilit HarutyunyanՍամշվիլդեի ամրոցի բաղնիքները
Бани и резервуары с водой за крепостью в Самшвилде - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Սամշվիլդեի ամրոցի բաղնիքները
Սամշվիլդեի Սիոնն առանձնահատուկ է որպես Վրաստանի սակավաթիվ կենտրոնական գմբեթավոր տաճարներից մեկը։ Ցավոք, թուրքական արշավանքների հետևանքով հուշարձանն ավերվել է, հիմա տաճարից մնացել է միայն արևելյան պատը՝ աբսիդներով։
Արևելյան ճակատի արտաքին մասում վրացերեն արձանագրությունը վկայում է, որ շենքը կառուցվել է մոտ 759-777 թթ.-ին: Ճակատի հարավային կողմում կա նաև մեկ այլ՝ գրեթե անընթեռնելի վրացերեն արձանագրություն, իսկ կողքին՝ հայերեն մի հատված, որտեղ հիշատակվում է Հայոց կաթողիկոս Գևորգ Գ լոռեցին:
© Sputnik / Lilit Harutyunyan

Սամշվիլդեի Սիոն եկեղեցու ավերակները

Սամշվիլդեի Սիոն եկեղեցու ավերակները - Sputnik Արմենիա
1/2

Սամշվիլդեի Սիոն եկեղեցու ավերակները

© Sputnik / Lilit Harutyunyan

Կյուրիկյանների եռանավ բազիլիկ եկեղեցին

Կյուրիկյանների եռանավ բազիլիկ եկեղեցին - Sputnik Արմենիա
2/2

Կյուրիկյանների եռանավ բազիլիկ եկեղեցին

1/2

Սամշվիլդեի Սիոն եկեղեցու ավերակները

2/2

Կյուրիկյանների եռանավ բազիլիկ եկեղեցին

Սիոնիից արևմուտք գտնվում է 10-11-րդ դարերում կառուցված հայկական եռանավ բազիլիկ եկեղեցի՝ մուգ բազալտե քարերով: Երրորդը՝ Սբ․ Թեոդորոս դահլիճային եկեղեցին՝ ելուստային աբսիդով, հետաքրքիր է նրանով, որ միայն դրա վրա են որմնանկարների մնացորդներ պահպանվել: Իսկ վրացերենով արձանագրության մեջ հիշատակվում է Վրաստանի թագավոր Դավիթ Դ-ն (1089-1125 թթ.)։
Իսկ վերջում հավելենք, որ Հայաստանից կարելի է Սամշվիլդե մեկնել և վերադառնալ մեկ օրում՝ սահմանը հատելով Գոգավանի մաքսակետով։ Բարենպաստ եղանակի դեպքում այս շրջագայությունը անմոռանալի տպավորություններ կպարգևի ինչպես պատմության և հնագույն հուշարձանների երկրպագուներին, այնպես էլ գեղատեսիլ լանդշաֆտների և հոյակապ տեսարանների սիրահարներին:
Լրահոս
0