00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում մարտին տոմսային համակարգով վճարումները 1 %-ի էլ չեն հասել

© Sputnik / Asatur YesayantsՄիասնական տոմսային համակարգի վճարային սարք
Միասնական տոմսային համակարգի վճարային սարք - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2024
Բաժանորդագրվել
Այս տարվա մարտին տոմսային համակարգի միջոցով վճարվել է շուրջ 107 000 ուղևորության համար, մինչդեռ ըստ 2016 թվականին իրականացված ուսումնասիրության՝ Երևանում ամսական միջինում 36 000 000 ուղևորափոխադրում է կատարվում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հասարակական տրանսպորտային միջոցների բոլոր` 760 շահագործվող շարժակազմերում տեղադրված են վճարային տերմինալներ (վալիդատորներ), բայց չնայած դրան, հասարական տրանսպորտից օգտվող քաղաքացիների շատ փոքր մասն է օգտվում դրանցից։ Մեր հաշվարկներով՝ մարտին տոմսային համակարգով վճարումները 1 %-ի էլ չեն հասել (0,3 %)։
Այսօր Երևանի հասարակական տրանսպորտում վճարումը կատարում է հիմնականում վարորդին մետաղադրամ փոխանցելով կամ մետաղադրամը համապատասխան սարքի մեջ գցելով։
Ըստ Sputnik Արմենիային տված գրավոր պատասխանի` Երևանի քաղաքապետարանը հստակ թվեր չունի, թե օրական հանրային տրանսպորտից քանի քաղաքացի է օգտվում։ Այնուհանդերձ, Երևանի քաղաքապետարանը տոմսային համակարգով կատարված վճարումների մասով որոշակի թվեր արձանագրում է։
Հարցին, թե վերջին մեկ ամսվա կտրվածքով քանի՞ քաղաքացի է օգտվել վճարային տերմինալներից, Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
«Մարտին տոմսային համակարգի միջոցով վճարվել է շուրջ 107 000 ուղևորության համար»,–հայտնում են քաղաքապետարանից։
Մինչդեռ քաղաքապետարանի կայքում հրապարակված «Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ» տեխնիկական պահանջում ընդգծված է, որ համաձայն 2016 թվականին իրականացված ուսումնասիրության՝ Երևանում ուղևորահոսքը օրական միջինում կազմում է շուրջ 600 000 ուղևոր։ Այսինքն եթե ենթադրենք, որ մեկ քաղաքացին օրական ամենաքիչը 2 անգամ օգտվում է հասարակական տրանսպորտից, ամսական միջինում ուղևորահոսքը կազմում է 36 000 000, ու ստացվում է, որ Երևանում հասարակական տրանսպորտի տոմսային համակարգից օգտվողների թիվը կազմում է 0,3%։
Միաժամանակ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այս տարվա սեպտեմբերից ուղեվճարների քարտային համակարգի ներդրման պարագայում քարտի բալանսը վերալիցքավորելու համար անհրաժեշտ են լինելու վճարային տերմինալներ, իսկ արդեն գործող տերմինալների ծրագրային խնդիրները հրատապ լուծվում են։
Միասնական տոմսային համակարգի նախագիծը սեպտեմբերի համար է. Երևանի փոխքաղաքապետ
Հասարակական տրանսպորտում տեղադրված են նաև 100 դրամանոց մանրադրամ ընդունող սարքեր, որոնք սեպտեմբերից, տոմսային համակարգի լիարժեք գործարկումից հետո, աստիճանաբար դուրս են գալու հասարականան տրանսպորտից։
Քաղաքային իշխանությունը նաև ընդգծում է, որ պետական բյուջեից գումար չի հատկացվել հասարակական տրանսպորտը վճարային տերմինալներով ապահովելու համար, քանի որ նախագիծը իրականացվում է ֆինանսական օպերատորի միջոցներով։
Լրահոս
0