00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փխրուն հրադադարի ռեժիմը խախտելուն նպաստող գործողությունների իրավունք չունենք. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով` եթե Հայաստանը ճիշտ գնահատական չտար հայկական կողմի գործողություններին, Ադրբեջանը կասեր՝ հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետևից գան զորքերը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանի իշխանությունները ճիշտ են արել, որ դատապարտել են Ներքին Խնձորեսկում հայկական կողմից կրակոցներ իրականացնողներին։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը հոտը փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Հրաձգություն է եղել, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը վիրավոր ունի։ Նույն օրը ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:
Այսօր ԱԱԾ–ն կրկին հաղորդագրություն է տարածել, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում սահմանապահ ծառայողները փորձել են Հայաստան վերադարձնել Ադրբեջանի տարածքում հայտնված կովերի հոտը, հրաձգություն է սկսվել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Այո, այնտեղ խնդիրներ եղել են, բայց այդ հայտարարությունը առաջին հերթին կանխում է հնարավոր ավելի ոչ բարենպաստ զարգացումները: Եղել են կրակոցներ, բայց միջադեպը այս պահի դրությամբ հարթված է, կրակոցները չեն վերածվել գործողությունների»,–ասել է Քոչարյանը:
Դիտարկմանը, որ վերջին շրջանում հայկական կողմը սկսել է իր վրա վերցնել միջադեպերի մեղքը, Քոչարյանն ընդգծել է, որ վերջին հաշվով երկու կողմերն էլ գիտեն՝ ինչ է տեղի ունեցել:
«Երբ արձանագրում ենք, որ եղել է խախտում, որի մեջ մենք էլ ունեցել ենք մեր մասնաբաժինը, ընդունում ենք դա, դրանով կանխում ենք հետագա զարգացումները: Ինձ համար կարևոր է կանխման փաստի արձանագրումը, քան այն, թե ինչպե՞ս կդիտվի մեր հասարակության կողմից նման հայտարարությունը: Հիմա ամեն տեղ չի, որ ԵՄ դիտորդները կանգնած են: Եթե մենք չտայինք ճիշտ գնահատական, Ադրբեջանը կասեր՝ սադրանք է եղել, հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետո հետևից գան զորքերը, ու դա կանխելու համար մենք սկսում ենք գործողություններ»,–նշել է նա։
Պատգամավորը վստահ է, որ գլխավորը հիմա չկրակելու ռեժիմը պահելն է, մինչև որ մնացած բոլոր հարցերը ունենան իրենց հստակ պատասխանները:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է` պարտությունից կարողացել ենք դասել քաղել
Հավելենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն` իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն։
Լրահոս
0