https://arm.sputniknews.ru/20240412/mardkanc-tnery-bazhanvelu-en-hajkakani-u-adrbejanakani-tatvojany-voskepar-e-gnacel-74469719.html
Մարդկանց տները բաժանվելու են «հայկականի» ու «ադրբեջանականի»․ Թաթոյանը Ոսկեպար է գնացել
Մարդկանց տները բաժանվելու են «հայկականի» ու «ադրբեջանականի»․ Թաթոյանը Ոսկեպար է գնացել
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին ՄԻՊ-ը հիշեցնում է, որ Սյունիքում ու Գեղարքունիքում արդեն ավերվել է համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդիկ զրկվել են ընտանիքի համար... 12.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-12T11:48+0400
2024-04-12T11:48+0400
2024-04-12T12:35+0400
տավուշ
ոսկեպար
արման թաթոյան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0c/74466417_0:0:1280:720_1920x0_80_0_0_abd13e63636895bfc878383467fa80e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տնից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ այցելությունից հետո։Նա լուսանկարներ է հրապարակել, և մի քանի բնակչի օրինակով պատմել, թե ինչ է սպասվում «կառավարության հայտարարած մեխանիկական» սահմանազատման հետևանքով։Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկի տունը բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։ Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստանում, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Մեկ այլ ընտանիքի դեպքում տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ են անցնելու Ադրբեջանին, մինչդեռ մարդիկ այդ գույքի համար հարկեր ու տուրքեր են 30 տարուց ավելի վճարել։Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ապրիլի 10-ին կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղի հատվածից սկսելուն։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ այդ հատվածում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումն անվտանգություն չեն երաշխավորում։
ոսկեպար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0c/74466417_161:0:1121:720_1920x0_80_0_0_a2f669f23810d3d29896bcc93277c9ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, ոսկեպար, արման թաթոյան, հայ-ադրբեջանական
տավուշ, ոսկեպար, արման թաթոյան, հայ-ադրբեջանական
Մարդկանց տները բաժանվելու են «հայկականի» ու «ադրբեջանականի»․ Թաթոյանը Ոսկեպար է գնացել
11:48 12.04.2024 (Թարմացված է: 12:35 12.04.2024) ՀՀ նախկին ՄԻՊ-ը հիշեցնում է, որ Սյունիքում ու Գեղարքունիքում արդեն ավերվել է համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդիկ զրկվել են ընտանիքի համար եկամուտ վաստակելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տնից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
այցելությունից հետո։ «Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում»,- գրում է Թաթոյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել, և մի քանի բնակչի օրինակով պատմել, թե ինչ է սպասվում «կառավարության հայտարարած մեխանիկական» սահմանազատման հետևանքով։
Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկի տունը բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։ Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստանում, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Մեկ այլ ընտանիքի դեպքում տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ են անցնելու Ադրբեջանին, մինչդեռ մարդիկ այդ գույքի համար հարկեր ու տուրքեր են 30 տարուց ավելի վճարել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ապրիլի 10-ին կառավարության կատարողականի քննարկման ժամանակ
հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղի հատվածից սկսելուն։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ այդ հատվածում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումն անվտանգություն չեն երաշխավորում։