00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անպաշտպան մնացինք․ փորձագետը՝ ահաբեկչության ֆեյքին կառավարման մարմինների արձագանքի մասին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Գրիգորյան
Նիկոլայ Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Բաժանորդագրվել
Երբ պատասխանատու մարմիններն ուշացնում են տեղեկատվությունը ժամանակին տեղ հասցնել, այն դառնում է երկրորդային ու անպետք, դրա համար էլ մի քանի հետևորդ ունեցող ալիքը կարողացավ այսպիսի խուճապ առաջացնել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Մենք լրիվ անպաշտպան մնացինք, պետական, տեղեկատվական կառավարման համակարգը լիարժեք չգործեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փրկարար ծառայության գեներալ-մայոր, փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը՝ անդրադառնալով երևանյան դպրոցներում ահաբեկչության մասին լուրերին և կառավարման մարմինների արձագանքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի՝ երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։
Գրիգորյանի խոսքով՝ չպետք է մոռանանք, որ մեր երկրի դեմ պատերազմը շարունակվում է նաև տեղեկատվական ճակատում, տեղեկատվական անվտանգության պաշտպանական վահանը շատ թույլ է։ Խոսքը ոչ միայն հանրության, լրագրողների ճիշտ ու գրագետ արձագանքի, այլև կառավարման մարմինների մասին է։ Ահաբեկության ահազանգի դեպքում օպերատիվ արձագանքման բոլոր ծառայություններն ունեն համատեղ գործողությունների պլան։ ԱԱԾ, ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների, շտապօգնության, սակրավորների հետ միասին պետք է անմիջապես գործի դրվեն տեղեկատվական անվտանգության մեխանիզմները։
«Ահաբեկության սպառնալիքն ունի նպատակ՝ խուճապ տարածել, մարդկանց ահաբեկել, թուլացնել, ընդհանրապես վստահությունը կորցնել կառավարման մարմինների գործողությունների կամ կարողությունների նկատմամբ։ Այդ ուղղությամբ հասան իրենց նպատակին։ Մենք ՆԳՆ-ում և ԱԱԾ-ում ունենք կիբեռանվտանգության բաժին, այսինքն՝ երբ ինֆորմացիան գալիս է, առաջին գործն այս ինֆորմացիայի ստույգ լինելը ճշտելն է՝ ֆեյք է, թե իրական, դրան պետք է հետևի արձագանքը»,- նշում է Գրիգորյանը։
Ով է կանգնած դպրոցներում ահաբեկչության մասին լուրերի հետևում․ Մարտիրոսյանը պարզաբանում է
Նա ողջունում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը տեղի ունեցածի վերաբերյալ, միժամանակ շեշտում՝ տեղեկատվությունը պետք է և՛ ԱԱԾ, և՛ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներով տարածվեր։ Կարևոր էր պետական տեղեկատվական հոսքերը ճիշտ փաստարկներով ներկայացնել, այն պետք է լինի զենքի ձևով՝ կասեցնելու ահաբեկության ծանր, խուճապ առաջացնող, թուլացնող հետևանքները։
«Տեղեկատվական շրջապտույտի մեջ արդեն հիմնական ասելիքը կորչում է։ Երբ ուշացնում ես, տագնապը, խուճապն օդում քարանում են, չես կարողանում ցրել, որովհետև ժամանակին չես գործել»,- ասում է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ աշխարհում տեղի ունեցող այս իրադարձությունների ֆոնին ահաբեկության մասին նման լուրերը ռեալ վտանգի սպառնալիք են ստեղծում։ Դրա համար էլ ծնողները շտապեցին դպրոցներ՝ երեխաներին տուն տանելու, մինչդեռ կառավարման մարմինները կարող էին կանխել խուճապը։
«Երբ ուշացնում ես, տեղեկությունները սոսկ որպես բացատրություն են հանդես գալիս, դա կոչվում է երկրորդային, ավելորդ, չաշխատող, չպայքարող ինֆորմացիա»,- նշում է մասնագետը։
Հավելում է՝ այսօր կատարվածը ոչ միայն տեղեկատվական անվտանգության, այլև բնակչության, կառավարման մարմինների անիրազեկության հետևանք է։ Դրա համար էլ ընդամենը մի քանի տասնյակ հետևորդ ունեցաղ տելեգրամյան ալիքը կարողացավ նման խուճապ առաջացնել։
«Հզոր կառույցներ են մեր դեմ աշխատում, մենք էլ պիտի հզորանանք նրանց դեմ»,- շեշտում է նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ի ժամը 23:00-ից հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվել են անանուն հաղորդագրություններ Երևանի դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվում և տարածվել «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Տեղեկատվական ահաբեկչություն է. Գոռ Ծառուկյանը` դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
0