https://arm.sputniknews.ru/20240412/amn-n-uzum-e-hakamartutjunnery-patrvak-dardznel-kvovkasi-gvortserin-mijamtelu-hamar-74488232.html
ԱՄՆ-ն հակամարտությունները պատրվակ է դարձնում Կովկասի գործերին միջամտելու համար. Վելայաթի
ԱՄՆ-ն հակամարտությունները պատրվակ է դարձնում Կովկասի գործերին միջամտելու համար. Վելայաթի
Sputnik Արմենիա
Թեհրանում կարծում են, որ Արևմուտքի ռազմավարության իրականացումը ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի երկրների համար, այլև կբերի դրանց պատմական... 12.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-12T17:03+0400
2024-04-12T17:03+0400
2024-04-12T17:06+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
արևմուտք
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50105585_0:0:1601:901_1920x0_80_0_0_44081de2ef34b2dbd3a5cfe1e85a260c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։Վելայաթիի խոսքով` կովկասյան տարածաշրջանի գործերին անօրինական միջամտության որոշումը համաձայնեցվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, ընդ որում` որպես նպատակ հայտարարվում է «խաղաղության հաստատումը»:Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը հիմնված է ԱՄՆ-ի նախաձեռնության վրա, դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի տարածաշրջանում միջնորդների օգնությունը:«Նման ռազմավարության իրականացումը տարածաշրջանի երկրների համար ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի, այլև կբերի դրանց պատմական սահմանների լղոզման, ներքին հակամարտությունների առաջացման։ Արևմտյան տերությունները` ԱՄՆ–ի գլխավորությամբ, այդ իրադարձությունները որպես պատրվակ կօգտագործեն տարածաշրջանի գործերին միջամտելու համար»,- վստահ է Վելայաթին։Նրա կարծիքով` դա կխորացնի տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը, պատերազմ կբորբոքի Հարավային Կովկասում:Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ․ Իրանի ԱԳՆՎելայաթիի խոսքով` Թեհրանը թույլ չի տա Արևմուտքի կողմից որևէ դավադրություն, որն ուղղված կլինի տարածաշրջանային անվտանգության խաթարմանը:Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում էր դաշինքի ուժեր տեղակայել Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում` Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները ստանալու համար: Սակայն, նրա խոսքով, ծրագիրը խափանվեց Թեհրանի զգոնության շնորհիվ։Հիշեցնենք` Իրանը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային խաղացողների միջամտությունը։Եթե ՀՀ–ն պատրաստ է Իրանի և ՌԴ–ի դեմ գործիք լինել, Արևմուտքն ինչպե՞ս չօգտվի. քաղաքագետ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
արևմուտք
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50105585_79:0:1502:1067_1920x0_80_0_0_6cd632423cff7701a82988a410aba36f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, արևմուտք, հարավային կովկաս
իրանի իսլամական հանրապետություն, ամն, արևմուտք, հարավային կովկաս
ԱՄՆ-ն հակամարտությունները պատրվակ է դարձնում Կովկասի գործերին միջամտելու համար. Վելայաթի
17:03 12.04.2024 (Թարմացված է: 17:06 12.04.2024) Թեհրանում կարծում են, որ Արևմուտքի ռազմավարության իրականացումը ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի երկրների համար, այլև կբերի դրանց պատմական սահմանների լղոզման և ներքին հակամարտությունների առաջացման։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Վելայաթիի խոսքով` կովկասյան տարածաշրջանի գործերին անօրինական միջամտության որոշումը համաձայնեցվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, ընդ որում` որպես նպատակ հայտարարվում է «խաղաղության հաստատումը»:
«Նման վարքագիծը վկայում է, որ երկրների այս խումբն ուզում է լարվածություն առաջանել աշխարհի տարբեր մասերում և պատրվակ է ստեղծում ռազմական ներկայության համար` տարածաշրջանի երկրների անվտանգության և անկախության հաշվին»,- կարծում է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը հիմնված է ԱՄՆ-ի նախաձեռնության վրա, դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի տարածաշրջանում միջնորդների օգնությունը:
«Նման ռազմավարության իրականացումը տարածաշրջանի երկրների համար ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի, այլև կբերի դրանց պատմական սահմանների լղոզման, ներքին հակամարտությունների առաջացման։ Արևմտյան տերությունները` ԱՄՆ–ի գլխավորությամբ, այդ իրադարձությունները որպես պատրվակ կօգտագործեն տարածաշրջանի գործերին միջամտելու համար»,- վստահ է Վելայաթին։
Նրա կարծիքով` դա կխորացնի տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը, պատերազմ կբորբոքի Հարավային Կովկասում:
Վելայաթիի խոսքով` Թեհրանը թույլ չի տա Արևմուտքի կողմից որևէ դավադրություն, որն ուղղված կլինի տարածաշրջանային անվտանգության խաթարմանը:
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում էր դաշինքի ուժեր տեղակայել Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում` Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները ստանալու համար: Սակայն, նրա խոսքով, ծրագիրը խափանվեց Թեհրանի զգոնության շնորհիվ։
Հիշեցնենք` Իրանը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային խաղացողների միջամտությունը։