https://arm.sputniknews.ru/20240411/pashinjani-akhranaji-pattsharvov-erekhaneri-inqnazgacvoghutjuny-vatacel-e-hraparak-74424196.html
Փաշինյանի «ախրանայի» պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ «Հրապարակ»
Փաշինյանի «ախրանայի» պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Երկու տասնյակ պատանիներ մոտ մեկ ժամ ստիպված փակված էին մնացել օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների: 11.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-11T09:33+0400
2024-04-11T09:33+0400
2024-04-11T09:34+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
երեխա
աժ (ազգային ժողով)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74423563_0:0:1001:563_1920x0_80_0_0_66c3610bd44062fb6958dbb07703c9d9.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պատճառով երեկ Ազգային ժողովի օթյակում պատանդ մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի 10-ին խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի` 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետևում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված, մարզերից եկած պատանիները: Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:Ըստ պարբերականի` եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետևանքներն ավելի վատ կլինեին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74423563_0:0:751:563_1920x0_80_0_0_1d15dc79512a12a841fb1f45c4034aa0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, երեխա, աժ (ազգային ժողով), տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, երեխա, աժ (ազգային ժողով), տեսանյութ, տեսանյութեր, видео
Փաշինյանի «ախրանայի» պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ «Հրապարակ»
09:33 11.04.2024 (Թարմացված է: 09:34 11.04.2024) Երկու տասնյակ պատանիներ մոտ մեկ ժամ ստիպված փակված էին մնացել օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պատճառով երեկ Ազգային ժողովի օթյակում պատանդ մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի 10-ին խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի` 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետևում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված, մարզերից եկած պատանիները: Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։
Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:
«Ընթացքում նրանք օթյակից հեռանալու մի քանի փորձ արեցին, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։ Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ և, կիսատ թողնելով հարցուպատասխանը, հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետևանքներն ավելի վատ կլինեին։