00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզերում շտապօգնության կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի. Ավանեսյան

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Շտապօգնության ավտոմեքենա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրեց, որ 2025 թվականին կունենանք մեկ միասնական շտաօգնության ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ մարզերում շտապօգնության կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի։ Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց մարզերում շտապօգնության կայանների բաշխվածության մասին, ինչպես նաև, թե շտապօգնության ծառայության միջոցով հիվանդանոց տեղափոխվող մարդը որ դեպքում կարող է օգտվել անվճար բուժօգնությունից։
Նախարարը նշեց, որ այս տարի արդեն իսկ մեկնարկել է շտապօգնության հանրապետական ծառայության հիմնադրումը, և արդեն ստեղծվել է «Գյումրու շտապօգնություն» ՓԲԸ–ն, որը միավորել է ամբողջ Շիրակի մարզը։ Հաջորդ մարզը, որտեղ կիրականացվի այս ծրագիրը, Արագածոտն է լինելու։

«2025 թ. մենք պետք է ունենանք մեկ միասնական շտապօգնության ծառայություն։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Այսօր մեր շտապօգնության ծառայությունը մարզային ենթակայություն ունի, երբեմն ավելի մոտ գտնվող մեքենան ֆիզիկապես չի կարող գնալ սպասարկման, քանի որ այդ մեքենան պատկանում է այլ բժշկական կենտրոնի և տվյալ սպասարկման դաշտն իրենը չէ։ Այսպիսով մենք փոխում ենք սպասարկման ամբողջ սկզբունքը, և կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի»,– ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ քարտեզագրում են արել բնակչության տեղակայման, հիվանդացության հիմնական օջախների, սեզոնայնության հաշվարկմամբ` գնահատելու իրական պահանջարկն ըստ բաշխվածության, աշխարհագրական դիրքի և ճանապարհների։
2023-ին Հայաստանում օրգանների փոխպատվաստման 60-ից ավելի վիրահատություն է արվել․ Ավանեսյան
Լրահոս
0