00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը կանգնում է տարբեր երանգների հանդերձանքով. Գեղամ Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Մանուկյանն ԱԺ–ում
Գեղամ Մանուկյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Գեղամ Մանուկյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորը մի շարք հարցերի շուրջ քննադատության ենթարկեց ՀՀ ՊՆ-ին։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ապահովել նոր համազգեստի արտադրությունը՝ չնայած նախարար Սուրեն Պապիկյանի խոստումներին:
«Դուք պաշտոնապես հայտարարել եք, որ 2024 թ. նոր համազգեստ է լինելու և ոչինչ չեք արել։ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը կանգնում է տարբեր երանգների հանդերձանքով։ Մի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին էր ասում ձկնորսական շորերով, հիմա կեսը որսորդական շորերով են»,– հայտարարեց պատգամավորը։
Նա նաև քննադատեց պաշտպանության նախարարությանը մի շարք այլ խնդիրների համար, որոնց ականատեսն են եղել, երբ այցելել են առաջնագիծ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է առաջնագծում կառուցվող ինժեներական կառույցներին:
«Եթե շինարարական ընկերությունները չեն ցանկանում մասնակցել ձեր մրցույթներին, լուծեք այդ հարցը։ Դա ձեր պարտականությունն է»,– նշեց Մանուկյանը։
Բացի այդ, ըստ նրա, զինված ուժերում ատեստավորում է անցել քննություն անցած զինվորականների միայն 40 տոկոսը։
Պատգամավորը նաև նշեց, որ շատ ցածր տոկոս են կազմում ատեստավորումը հաջողությամբ անցած զինվորականները. մինչ այժմ ատեստավորմանը մասնակցել է շուրջ 5800 մարդ, նրանցից միայն 2573-ն է դրական գնահատական ստացել: «Հայրենիքի պաշտպան» ծրագրով քննություն հանձնած 155 զինծառայողներից ատեստավորում Է անցել ընդամենը երեքը:
Ծրագրում ասվում է, որ 2023 թ. մշակվել և հաստատվել են պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ 2023-2027 թթ. ԶՈւ զարգացման և կիրառման պլանը, սպառազինությունների, զինտեխնիկայի պետական ծրագիրը:
«ԶՈւ կիրառման պլանն ամբողջ բանակի գործունեությունն է ցանկացած իրավիճակում: Անվտանգության խորհրդով հաստատել են, բայց գլխավոր շտաբի պետին ու պաշտպանության նախարարին, երբ հարցնում եմ ՀՀ ԶՈւ զորամիավորումներից մեկի վրա ինչ–որ մի դեպքի մասին, ասում է` այս պլանով այլ բան էր նախատեսված, բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի: Այսինքն, օրինակ, Տավուշի 3–րդ բանակային կորպուսի վրա որ հարձակում լինի, 2-րդ բանակային կորպուսն ասելու է, քանի որ լայնածավալ պատերազմ է լինելու, եկեք 3–րդ բանակային կորպուսին միայնակ թողնենք: Սա է ամբողջ ՀՀ զինված ուժերի ռազմավարությունը»,– ընդգծեց Մանուկյանը:
Նրա խոսքով` 2021 թ. ՀՀ կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ բանակի, փոխել ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը, սակայն այսօր պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց ու զորահավաքային ծառայության կառուցվածքը փոխվել է՝ սկզբից եռամսյա, հետո 25–օրյա վարժական հավաքներ:
Լրահոս
0