00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024-25 թթ. համար

© AFP 2024 / KAREN BLEIERՀԲ-ի շենքը
ՀԲ-ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Բաժանորդագրվել
2024-ի համար աճը կանխատեսվում է 5,5%, 2025-ի համար՝ 4,9%: Հունվարի կանխատեսման համեմատ այդ թվերն ավելացել են 0,8 և 0,4 տոկոսով։ Բայց տնտեսությունը կրկին աճում է ոչ թե արդյունաբերության, այլ ծառայությունների ու առևտրի միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Համաշխարհային բանկը բարձրացրել է 2024-25 թվականների Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։ Տեղեկությունը նշված է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային զեկույցի հերթական տարբերակում։
2024-ի համար աճը կանխատեսվում է 5,5%, 2025-ի համար՝ 4,9%: Նախորդ՝ հունվարյան կանխատեսման համեմատ այս ցուցանիշներն աճել են 0,8 և 0,4 տոկոսով:
Համեմատության համար նշենք, որ 2023-ին ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով, 2022-ին՝ 12,6%-ով։ ՀԲ մասնագետներն ակնկալում են աճի տեմպերի աստիճանական կայունացում (որը չի կարող անվերջ արագ տեմպերով աճել)։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն կանխատեսվում է ոչ թե տարեվերջին, այլ տարվա միջին կտրվածքով (ըստ ամիսների)։ 2022-ին միջին տարեկան գնաճը կազմել է 8,6%, 2023-ին՝ 2,0%, 2024-ին ՀԲ-ն ակնկալում է դրա աճը մինչև 3,0%, իսկ 2025-ին՝ մինչև 3,5%:
Ակնկալվում է, որ աճի տեմպերը Հայաստանում, ինչպես և հարևան Վրաստանում, կնվազեն աճող աշխարհաքաղաքական ռիսկերի, արտահանման հարաբերական կրճատման, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանից միգրանտների ու կապիտալի ներհոսքը հասել է որոշակի մակարդակի և չի կարող շարունակել նույնքան արագ աճել:
Եթե ավելի կոնկրետ խոսենք 2023-ի ՀՆԱ-ի աճի մասին (8,7%), ապա այն գերազանցել է սպասումները, բայց շատ առումներով (կիսով չափ) պայմանավորված է եղել մասնավոր հատվածի սպառմամբ՝ հիմնականում աշխատավարձերի, բայց նաև 2023-ի վերջից փախստականներին վճարումների հաշվին (փախստականներ ասելով՝ զեկույցում նկատի ունեն Արցախից բռնի տեղահանվածներին - խմբ)։
Պետական գնումներն ու բիզնեսի ներդրումները (որոնք ավելի կայուն աճ են ապահովում), ցավոք, ավելի քիչ դերակատարություն ունեն տնտեսության աճի մեջ։
Համաշխարհային բանկը նշել է ռիսկերը, որոնք 2024 թվականին կազդեն գլոբալ տնտեսության վրա
Այսպիսով, հանրապետությունում նվազում է գործազրկությունը (13,75-ից մինչև 12,5%, 2023 թվականի սեպտեմբերի արդյունքներով), աճում են աշխատավարձերը (12,5%-ով, դա իրական աճն է՝ հաշվի առնելով գնաճը), բայց դա հիմնականում տեղի է ունենում առևտրի և ծառայությունների ոլորտի, ոչ թե արդյունաբերության հաշվին։
Առևտրում և ծառայություններում 2024-ին սպասվում է աճի տեմպերի հարաբերական դանդաղում (2023-ի 11,1%-ից մինչև 6,3% 2024-ին), իսկ արդյունաբերությունում աճի տեմպերի նախկին մակարդակն է սպասվում (համապատասխանաբար 5,5% և 5,3%):
Լրահոս
0