00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ՀՀ–ն պատրաստ է Իրանի և ՌԴ–ի դեմ գործիք լինել, Արևմուտքն ինչպե՞ս չօգտվի. քաղաքագետ

© AP Photo / Johanna Geron, Pool Photo via APՀանդիպում Բրյուսել
Հանդիպում Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Հանդիպում Բրյուսել
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանը վստահեցնում է` Արևմուտքի խոստացած գումարն իրականում չունի այն արժեքը, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Բրյուսելյան հանդիպումը «պատմական» է այնքանով, որ Հայաստանը դրանից հետո հայտնվել է այն կարգավիճակում, ինչ Արցախը` 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպումից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը և դրանից հետո հնչած հայտարարությունները։
Ապրիլի 10–ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարեց, որ բրյուսելյան հանդիպումն այն մասին չէր, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն գալու են ու լուծեն մեր խնդիրները, այլ այն մասին, թե ինչպես են ԵՄ–ն ու ԱՄՆ–ն պատրաստ մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք ՀՀ-ում և «սրա-նրա ձեռքին չնայենք»:
«Պրահայի հանդիպումից հետո Արցախն առանց անվտանգային երաշխիքների հանձնվեց Ադրբեջանին` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հիմա նույնը Հայաստանի հետ է արվում։ Մարդիկ անկեղծ ասում են` մենք չենք կարող ձեզ երաշխիք տալ, մենք ոչ մահաբեր զենք ենք ձեզ տալու։ Ես առաջարկում եմ այդ ոչ մահաբեր զենքը տալ այն մարդկանց, որոնք ապրիլի 4-ին` հանդիպումից առաջ, մեր հասարակությանը խաբում էին, թե այս մեկ հանդիպումով նախորդ 30 տարվա սխալ ճանապարհը փոխվելու է, միանգամից հայտնվելու ենք «զարգացած» երկրների ընտանիքում։ Թող այդ զենքը վերցնեն և եվրադիտորդների հետ գնան, հայ–ադրբեջանական սահմանը մոնիտորինգ անեն։ Սա պրիմիտիվ քարոզ է։ Եվ երբ Փաշինյանն ասում է` սխալ ակնկալիքներ են եղել, հենց իրենք են ձևավորել այդ ակնկալիքները` ԵՄ–ի հայաստանյան կառույցների ու ԱՄՆ–ի դեսպանատան հետ միասին»,– ընդգծեց քաղաքագետը։
Մաթևոսյանի խոսքով` Արևմուտքը հիանալի ներդրումային ծրագիր է իրականացնում Հայաստանում։
«Եթե Հայաստանը պատրաստ է լինել գործիք Իրանի և Ռուսաստանի դեմ, Արևմուտքն ինչպե՞ս կարող է չօգտվել այս հնարավորությունից։ Մարդիկ անկեղծ ասում են` դուք միացել եք պատժամիջոցներին, մենք ձեզ կօգնենք մեդիագրագիտությունը բարձրացնել, այսինքն` ռուսական լրատվամիջոցների դեմ պայքարել։ Դուք սահմանափակել եք «Միր» համակարգի գործունեությունը ՀՀ–ում, դրա համար մենք ձեզ 330 մլն դոլար ենք տալիս` 280 մլն եվրո և 65 մլն դոլար»,– ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ այդ գումարն իրականում չունի այն արժեքը, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։
«Ես վստահ եմ, որ եթե Փաշինյանի կողմնակից օիգարխներից ոմանց թափ տանք, 330 մլն դոլարից շատ գումար կարող ենք ստանալ։ Բայց Փաշինյանը որոշել է այլ ճանապարհով գնալ` Հայաստանը դարձնել գործիք Իրանի և Ռուսաստանի դեմ` դրանից բխող բոլոր հետևանքներով»,– ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ բրյուսելյան հանդիպումից մեկ օր անց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն բացահայտ հայտարարեց, որ Հայաստան–Ադրբեջան հակամարտության մեջ իրենք միջնորդ չեն կարող լինել։ Մինչդեռ Հայաստանի ամենամեծ խնդիրն այսօր, ըստ քաղաքագետի, գոյաբանական վտանգն է։
«Ադրբեջանը մեզ սպառնում է, մենք ոչնչացրել ենք մեր ռազմավարական–դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանից եղել է արձագանք, որ բոլոր հարցերը տարածաշրջանում պետք է լուծվեն «3+3»–ի շրջանակներում։ Մենք խաղադրույք ենք արել այն բանի վրա, որ Արևմուտքը մեզ կօգնի։ Պետեր Ստանոն անկեղծ ասում է, որ իրենք մեզ չեն կարող օգնել»,– նշեց քաղաքագետը։
Բրյուսելում տնտեսական որևէ աշխարհացունց ծրագիր չներկայացվեց. Պարսյան
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Արևմուտքը խոստացված գումարը տալիս է նրա համար, որ Հայաստանը «սրա–նրա ձեռքին չնայի»` Մաթևոսյանը շեշտեց, որ այս հարցում ՀՀ վարչապետը դարձյալ կեղծում է, որովհետև այդ գումարն իրականում տրվում է, որպեսզի Հայաստանը սկսի նայել Արևմուտքի «ձեռքին»։
«Այս օգնության մեջ ամենազավեշտալին այն է, որ, եթե մենք համեմատենք, թե ՌԴ–ն գազը ինչ գնով է վաճառում Հայաստանին ու որքան է դրա շուկայական արժեքը, կտեսնենք, որ այդ 270 մլն–ը Ռուսաստանը երևի մեկ շաբաթում է Հայաստանին տրամադրում` էժան գազի տեսքով»,– ասաց մեր զրուցակիցը։
Մաթևոսյանը, սակայն, չի պնդում, որ Հայաստանը չպիտի համագործակցի Արևմուտքի հետ, համատեղ ծրագրեր չիրականացնի։ Նա հիշեցրեց անցյալի փորձը, երբ լինելով ՌԴ–ի ռազմավարական գործընկերը` Հայաստանը գազատար կառուցեց ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանից։ Ու թեև ԱՄՆ–ն դեմ էր այդ նախագծին, բայց ՀՀ–ին հաջողվեց իր կենսական շահը բացատրել ու հիմնավորել դրա անհրաժեշտությունը։
«Դիվերսիֆիկացիան հենց այսպիսին է լինում»,– արձանագրեց քաղաքագետը։
Հիշեցնենք` ապրիլի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, խոսելով բրյուսելյան եռակողմ հանդիպման մասին, հայտարարել էր, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ, և որ հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմներից,այդ թվում՝ «3+3»–ի հնարավորություններից։
Լրահոս
0