https://arm.sputniknews.ru/20240410/miasin-sharzhumy-datakhazutjun-e-dimelu-hh-varchapeti-khakhtumneri-veraberjal-74414811.html
«Միասին» շարժումը դատախազություն է դիմելու ՀՀ վարչապետի խախտումների վերաբերյալ
«Միասին» շարժումը դատախազություն է դիմելու ՀՀ վարչապետի խախտումների վերաբերյալ
Sputnik Արմենիա
Վաղվանից համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսվեն։ 10.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-10T18:40+0400
2024-04-10T18:40+0400
2024-04-10T18:57+0400
նիկոլ փաշինյան
«միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում
արամ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72895748_0:0:1600:901_1920x0_80_0_0_164d3dc27a2bbc07dff14c6da4f28c8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Միասին» շարժումը դիմելու է դատախազություն՝ ՀՀ վարչապետի և նրա թիմի կողմից իշխանության մեջ գտնվելու ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։Սարգսյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսեն վաղվանից։Եթե Տավուշի 4 գյուղը հանձնի, Բաքուն կկարողանա «խեղդել» Հայաստանին․ Հրանտ ԲագրատյանՆա նաև ընդգծեց, ո շարժումը շարունակելու է իր գործողությունները և չի պատրաստվում հրաժարվել պայքարի մեթոդներից։«Միասին» շարժման անդամ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ դիմեց բոլոր պատգամավորներին՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, ու կոչ արեց ընդունել այն փաստը, որ իրենց բոլորին մոլորեցրել են ու կառավարության կատարողականի հաշվետվությանը պետք է դեմ քվեարկեն։Նախագծի համաձայն` ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է անվստահություն հայտնեն կառավարության կատարողականին։ Նրա խոսքով՝ փաստաթղթում ներկայացված են նաև փաստարկներ, թե ինչու են կառավարության և նրա ղեկավարի գործողությունները հակասում օրենքին, իսկ նրանց վարած քաղաքականությունը ձախողվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72895748_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eab73c3a28ef9a9470f9c36d6568b6f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում, արամ սարգսյան
նիկոլ փաշինյան, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում, արամ սարգսյան
«Միասին» շարժումը դատախազություն է դիմելու ՀՀ վարչապետի խախտումների վերաբերյալ
18:40 10.04.2024 (Թարմացված է: 18:57 10.04.2024) Վաղվանից համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսվեն։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Միասին» շարժումը դիմելու է դատախազություն՝ ՀՀ վարչապետի և նրա թիմի կողմից իշխանության մեջ գտնվելու ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց
հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։
Սարգսյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսեն վաղվանից։
Նա նաև ընդգծեց, ո շարժումը շարունակելու է իր գործողությունները և չի պատրաստվում հրաժարվել պայքարի մեթոդներից։
«Միասին» շարժման անդամ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ դիմեց բոլոր պատգամավորներին՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, ու կոչ արեց ընդունել այն փաստը, որ իրենց բոլորին մոլորեցրել են ու կառավարության կատարողականի հաշվետվությանը պետք է դեմ քվեարկեն։
«Կոչ ենք անում բոլոր պատգամավորներին չդառնալ մեր օրենքների, Սահմանադրության տապալման պատասխանատու, ինչպես նաև լինել օրինապահ ու հայրենատեր։ Խորհրդարանին առաջարկում ենք նախագիծ, որը պետք է ընդունվի»,- նշեց Դիլբարյանը։
Նախագծի համաձայն` ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է անվստահություն հայտնեն կառավարության կատարողականին։ Նրա խոսքով՝ փաստաթղթում ներկայացված են նաև փաստարկներ, թե ինչու են կառավարության և նրա ղեկավարի գործողությունները հակասում օրենքին, իսկ նրանց վարած քաղաքականությունը ձախողվել է։