https://arm.sputniknews.ru/20240410/kremlum-husvov-en-vor-rd-hh-haraberutjunneri-bard-pahery-klutsven-erkkhvosutjan-mijvocvov-74401646.html
Կրեմլում հուսով են, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունների բարդ պահերը կլուծվեն երկխոսության միջոցով
Կրեմլում հուսով են, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունների բարդ պահերը կլուծվեն երկխոսության միջոցով
Sputnik Արմենիա
Շուտով Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հայ–ռուսական փոխհարաբերությունները։ 10.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-10T14:52+0400
2024-04-10T14:52+0400
2024-04-10T14:57+0400
ռուսաստան
հայաստան
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_110:0:3751:2048_1920x0_80_0_0_f69d63ed1c861fbcc375e98d3c8f4239.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Կրեմլում հուսով են, որ ՌԴ-ՀՀ հարաբերություններում ի հայտ եկած բարդ պահերը լուծում կգտնեն բարձր մակարդակի երկխոսության միջոցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Նա նշել է, որ շուտով Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները ամեն ինչ քննարկելու հնարավորություն կունենան։Նա ընդգծել է` Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, դաշնակիցը, երկիր, որի հետ ՌԴ-ին միավորում են նաև բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_1105:0:3836:2048_1920x0_80_0_0_3b378d031cca9ce997d4cbea2377124e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
ռուսաստան, հայաստան, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Կրեմլում հուսով են, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունների բարդ պահերը կլուծվեն երկխոսության միջոցով
14:52 10.04.2024 (Թարմացված է: 14:57 10.04.2024) Շուտով Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հայ–ռուսական փոխհարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Կրեմլում հուսով են, որ ՌԴ-ՀՀ հարաբերություններում ի հայտ եկած բարդ պահերը լուծում կգտնեն բարձր մակարդակի երկխոսության միջոցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ շուտով Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները ամեն ինչ քննարկելու հնարավորություն կունենան։
«Բացի այդ, աշխատանքային մակարդակով երկխոսություններ են ընթանում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Եվ մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ պահերը, որոնք ի հայտ են եկել վերջին ժամանակաշրջանում, կքննարկվեն հենց նման երկխոսության շրջանակներում և լուծում կգտնեն»,– ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է` Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, դաշնակիցը, երկիր, որի հետ ՌԴ-ին միավորում են նաև բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափեր, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել։