00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե իրական Հայաստանից էլ զիջի՝ փոքր մաս կմնա․ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

© Sputnik / Aram NersesyanԱրամ Սարգսյան
Արամ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2024
Բաժանորդագրվել
Շարժման համակարգող Արամ Սարգսյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և որոշ մեկնաբանություններ տվեց դրանց մասով։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է՝ Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։
Նիկոլ Փաշինյանն այսօր նիստի ընթացքում հայտարարել է, որ կա պատմական Հայաստան և իրական Հայաստան, որոնք ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց ու լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Հանրահավաքի մեկնարկից առաջ շարժման համակարգող, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդպես էլ չի հասկացել այդ իրական Հայաստանը։
«Եթե նա ամեն անգամ էդտեղից պետք է տարածքներ զիջի, ուրեմն այդ Հայաստանն էլ կդառնա մի հատ փոքր զանգված կամ կմնա Երևանի վարչական շրջաններից մեկը։ Կարծում եմ՝ հենց դա է իր պատկերացմամբ իրական Հայաստանը, բայց ոչ ոք նրան իրավունք չի տվել մոռացնել տալ պատմական Հայաստանը, որը պահպանել է մեր ազգը։ Հիմա նա մեզ դատապարտում է, որ ինչ նվաստացում գալիս է մեզ վրա՝ ընդունենք։ Եթե վաղը Թուրքիան ասի, որ միայն Արարատը չէ իրենը, այլև «Էրիվանը» ապա պետք է զիջենք։ Տարածքներ էլ կան, որ ասում է՝ արի վերցրու, նա (Ադրբեջանը – խմբ․) չի ասում, թե իրենն է, սա (Փաշինյանը – խմբ․) ասում է՝ չէ, դու արի վերցրու»,- նշեց Սարգսյանը։
Խոսելով նաև Փաշինյանի կողմից պարբերաբար ցույց տրվող ՀՀ քարտեզի մասին, քաղաքական գործիչը շեշտեց՝ եթե պատկերացնենք, որ դա իրական Հայաստանի քարտեզն է, անգամ այդտեղից նա արդեն 200 կմ տվել է, պետք է դրանք կտրատի։
«Այսպես շարունակվելո դեպքում Արցախի ճակատագիրն է մեզ սպասում։ Եթե հարևանը գիտի, որ տանում ես ու հանձնում ինչ-որ հատվածներ, նա էլ ամբողջը կվերցնի։ Պետք է բոլորս միասին այս ամենի դեմ պայքարենք»,- ասաց շարժման համակարգողը։
Արամ Սարգսյանը շեշտեց նաև, որ պետական կառավարումը պետք է վստահել միայն փորձառու մարդկանց, իսկ ներկայիս իշխանություններն ուղղակի փողոցից են եկել։ Վստահ է՝ շուտով բոլորն օրենքի առաջ պատասխան են տալու կամ փախչելու են երկրից։ Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը 2 անգամ հրաժարական է տվել ու իրեն միևնույնն է՝ ընտրել են, Սարգսյանը շեշտեց՝ նա դեմագոգիայով է զբաղված։
«Դրանք հրաժարականներ չէին։ Եթե դու հրաժարական ես տվել ու մնացել ես պարտականություններ կատարողի դերում, դա չի համարվում հրաժարական։ Կառավարության իրական հրաժարական չի եղել, որպեսզի նոր կառավարություն ձևավորվի»։
Լրահոս
0